25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Փնտրում ու չեն գտնում Երեւանի քաղաքապետին․ Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի ավագանիում հոկտեմբերի 20-ին նիստ է սպասվում: Օրակարգում, սակայն, արտառոց հարցեր չկան. հարցն այն է, որ ավագանու անդամներին որեւէ ձեւով չի հաջողվում տեսնել, խոսել կամ քննարկում ունենալ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:

Ու կարելի է ասել՝ նիստի օրն ավագանիները ակնկալում են տեսնել քաղաքապետին տեղում հարցեր բարձրաձայնելու համար, որոնք վերաբերում են Երեւան քաղաքին:

Ըստ քաղաքապետարանում շրջանառվող տեղեկությունների՝ որեւէ մեկին չի հաջողվում քաղաքապետին հանդիպել, քանի որ վերջինս եթե անգամ ներկայանում է աշխատանքի, ապա դա անում է աննկատ՝ ոչ ոքի հետ չշփվելով, երբ քաղաքում բազմաթիվ խնդիրներ կան, որոնցից մեկը վերաբերում է քաղաքային տրանսպորտին. պատերազմի պատճառով շատ երթուղային տրանսպորտներ հանվել են գծից այլ նպատակով ծառայելու համար: Հիմա ավագանու անդամները սպասում են նիստին, այն հույսով, որ քաղաքապետը գոնե նիստին ներկա կգտնվի ու իրենց հուզող հարցեին պատասխան կտա։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ