24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վեր կաց հրամանատար, չէ՞ որ հաղթել ես ․․․

ՎԵՐ ԿԱՑ,ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, ՉԷ՞ ՈՐ ՀԱՂԹԵԼ ԵՍ…
Ճախրեցիր, ճեղքեցիր, ոչնչացրիր հրոսակախումբը՝ բազում տեխնիկա ու 300-ից ավելի ահաբեկիչների՝ Հորդանանից, Սիրիայից:
Մնացիր Անհաղթ, ուժեղ ու արիասիրտ հայրենապաշտ ու հպարտ հրամանատար:
Դու՝ մենակ, գետնի վրա, անհաղթահարելի բարձունքում, աստվածային Եռագույն ծիածանի տակ՝ անխոցելի…
Նրանք՝ դարան մտած, անօդաչու սարքերի ցանցով:

Դու՝ հերոսացար, գրկեցիր հողդ հայրենի, իսկ նրանք անշարժ ու անկենդան մնացին օդում, անշունչ ու անմարդկային…
Քո շրթունքներով ու քո հրամանատարի ավյունով ու արյունով բազմիցս գերազանցեցիր ինքդ քեզ: Քո հերոս ընտանիքն ու զավակներդ, ցեղըդ՝ օրհնված են:

Քո ոտնահետքերով կգան թե՛ նրանք , և թե՛ քո զինվորներն ու սպաները:
Քո հավերժող անունը կշողշողա Նոյեմբերյանով, Տավուշով, Կարմիրով ու Վարդենիսով, Մռովի բարձունքով, քո նոր ձեռք բերած բարձունքներով՝ Գետաշենով ու Շահումյանով, Մադաղիսով, Ջաբրայիլով ու Հադրութով:

Քո հաղթական դրոշը պիտի տարածես Արարատներով, Տարոն աշխարհով ու Սիփան սարով: Քո որդիներ՝ Վազգենն ու Վահանը, քո ընտանիքը՝ եղբայրդ, քույրերդ միշտ պիտի արշավեն քո հետ, քանի որ դու ՀԱՂԹԵԼ ԵՍ:
Հաղթել ես, հաղթել ես ու ԿՀԱՂԹԵՍ նաև մահին:

Համայն հայությունը պիտի պանծա, որ քո նման հզոր հրամանատար ունի, պանծալի բարձրաստիճան սպա:
Քո սիրելիները պիտի նորից ու նորից համբույրներ հղեն աշխարհն ի վեր՝ Սերն ու Հայ Ազգի դիմացկունությունը քո դեմքով պիտի հիշեն:
Վե՛ր կաց, ՀՐԱՄԱՆԱՏԱ՛Ր, առաջնորդի՛ր մեզ, չէ՞որ ՀԱՂԹԵ՛Լ ԵՍ…

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

Արծիվ Մահապարտներ

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ