09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հարց է, թե ինչպես կպահպանվի հումանիտար զինադադարը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հարց է, թե ինչպես կպահպանվի հումանիտար զինադադարը։ Այս ընթացքում անելիքներ շատ կան, բոլոր ճակատներում։
 
Տվյալ համատեքստում երկու առաջարկություն ունեմ։
 
1. ԱԺ-ին առաջարկում եմ Հայաստանի տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություն իրականացնել եւ պատերազմի վերսկսման օրը՝ սեպտեմբերի 27-ը, սահմանել որպես Համազգային միասնության օր։
Այդ օրն, իրոք, ազգովի աննախադեպ բռնցքում էր. թե Արցախի շուրջ, թե Հայաստանի ներսում, թե Սփյուռքում։
Իմ կարծիքով, սա պետք է գնահատել, պահպանել եւ ամրագրել օրենքով։
 
2. Մյուս առաջարկս վերաբերում է ՀՀ Կառավարությանը։
 
Հումանիտար դադարը ենթադրում է նաեւ զոհվածների մարմինների փոխանակում։
Մեր ժողովրդի արժանապատվության ու պետության ապագայի համար մղած պայքարում իրենց կյանքը նահատակած զինվորականների եւ խաղաղ բնակչության շրջանում զոհերի հիշատակի պատվին առաջարկում եմ գալիք օրերից մեկը Հայաստանում եւ Արցախում միասնաբար հայտարարել սգո օր՝ մեր խոնարումը բերելով բոլոր զոհվածներին, մեր զորակցությունը, համերաշխությունն ու գոտեպնդումը՝ իրենց ընտանիքներին։
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ