26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արցախյան ռազմաճակատում հերոսաբար զոհվել է ուժային եռամարտիկ, Հայաստանի բազմակի չեմպիոն Թաթուլ Հարությունյանը

33 տարեկան հասակում արցախյան ռազմաճակատում հերոսաբար զոհվել է ուժային եռամարտիկ (պաուերլիֆթինգ), Հայաստանի բազմակի չեմպիոն Թաթուլ Հարությունյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

«Թաթուլ Հարությունյանը ծնվել է 1987թ. Ստեփանակերտ քաղաքում։

Մարզիկը Հայաստանի ուժային եռամարտի հավաքականի անդամ էր, Հայաստանի բազմակի չեմպիոն: Նա երկու անգամ հաղթել էր նաև Եվրոպայի առաջնությունում, աշխարհի առաջնությունում նվաճել արծաթե մեդալ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցում է Թաթուլ Հարությունյանի հարազատներին, մերձավորներին և թիմակիցներին: Հերոս մարզիկի հիշատակը վառ կմնա բոլորիս սրտերում»,- ասված է ԿԳՄՍՆ տարածած հայտարարության մեջ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ