26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմում է ժողովրդին (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմում է ժողովրդին:

Նշենք, որ այսօր առավոտյան առաջնագիծ է մեկնել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ ինքն այս պահին ճակատում ավելի է պետք, քան թիկունքում:

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ այս գիշեր ընթացել են թեժ մարտեր։. «Հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել։ Մերոնք հերոսական դիմադրություն են ցուցաբերում։ Այսօր վճռվում է ոչ միայն բոլորիս այլ տարածաշրջանի ճակատագիրը»,-ասել է նա:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վաղա առավոտյան մեր ուժերը խոցել են 3 ինքնաթիռ, ճակատներից մեկում անցել են հակահարձակման: Իսկ քիչ առաջ էլ ՊՆ խոսնակը տեղեկացրեց, որ պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել է հակառակորդի` հարձակման նախապատրաստվող զրահատեխնիկայի խոշոր խմբավորում, զգալի քանակությամբ սպառազինություն և անձնակազմ: Այսպիսով, ուղղություններից մեկում ձախողվել են հակառակորդի հարձակողական պլանները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ