23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մակրոնը մտադիր է Լեռնային Ղարաբաղում էսկալացիան քննարկել Պուտինի եւ Թրամփի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է Լեռնային Ղարաբաղում էսկալացիան քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին նա ասել է Լատվիա այցի ընթացքում մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այդ թեմայով զբաղվում է Մինսկի խումբը, որի կազմում են Ֆրանսիան, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները: Մենք մշտական շփման մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման առաջին ժամերից: Այսօր երեկոյան մտադիր եմ կապ հաստատել նախագահ Պուտինի եւ կարծում եմ արդեն վաղը՝ նախագահ Թրամփի հետ»,-ասել է Մակրոնը:

Նրա կարծիքով՝ տարածաշրջանային ճգնաժամները չի կարելի կարգավորել առանց Ռուսաստանի: Մակրոնը նաեւ մտահոգություն է հայտնել՝ կապված ԼՂ թեմայով Թուրքիայի ռազմատենչ հայտարարությունների հետ:

«Ես ուշադրություն եմ դարձրել Թուրքիայի քաղաքական հայտարարություններին, որոնք ինձ թվում են չմտածված եւ վտանգավոր»,-նշել է Ֆրանսիայի նախագահը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ