24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գաղտնի բանակցություններ Ալիևի և Փաշինյանի միջև․ բանագնացը եղել է Արսեն Խառատյանը. Politik.am

Ադրբեջանական «Հաքքին․ազ» լրատվականը հոդված է հրապարակել, որում մասնավորապես ասվում է, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Ալիևը գաղտնի բանակցություններ են վարել․«2018թ. հուլիս-օգոստոս ամիսներին Գունավոր հեղափոխության առաջնորդ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց մի քանի ամիս անց նրա գործակիցներից և համախոհներից մեկը, հեղափոխության գլխավոր շարժիչ ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» դաշինքի, համահիմնադիր՝ Արսեն Խառատյանը դիմեց Ադրբեջանի կառավարական աղբյուրներին՝ առաջարկելով սկսել ուղիղ բանակցությունների գործընթացը: Այդ ժամանակ Ա. Խառատյանն արդեն չէր հանդիսանում վարչապետի արտաքին հարցերով խորհրդական և հասցրեց հաստատվել Թբիլիսիում Սորոսի կողմից ֆինանսավորվող ՈԿԿ-ի ղեկավարի պաշտոնում: Ադրբեջանի կառավարության ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ եվրոպական երկրներից մեկի տարածքում Ա. Խառատյանը բացահայտ հայտարարեց, որ ներկայացնում է Փաշինյանին, ով հանդիսանում է բանակցությունների նոր, որակապես բարձր ձևաչափի կողմնակից և պատրաստ է գալ լուրջ ընդհանուր հայտարարի կարգավորման նոր մոդելի հիման վրա: Ա. Խառատյանը Ն. Փաշինյանի անունից փոխանցեց, որ Հայաստանի նոր կառավարությունը պատրաստակամություն է հայտնում 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանի կողմից տապալված Տեր-Պետրոսյանի կառավարության կողմից ընդունված փուլային կարգավորման ծրագիրը ընդունել որպես բանակցությունների հիմք»,-գրել է լրատվականը:

Ադրբեջանական լրատվամիջոցի հրապարակմանն ի պատասխան Արսեն Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Ադրբեջանական քարոզչամեքենան տվայտանքների մեջ է։

Ալիեւի անձնական օգտագործման հաքքինազ-ը հերթական սուտ ու կեղծ տեքստն է հրապարակել, այս անգամ մտացածին պատումներ ներկայացնելով իմ անվան շահարկմամբ: Այսպես` իբր ես, 2018-ին գաղտնի բանակցություններ եմ վարել ադրբեջանցիների հետ:

Անիմաստ եմ համարում իշխանությունն ամեն գնով փրկել փորձող Ալիեւի խամաճիկային մեդիաներին արձագանքելը, սակայն ներհայաստանյան տիրույթում հնարավոր շահարկումներից խուսափելու համար հստակեցնեմ. ՀՀ Վարչապետի խորհրդական աշխատելու կարճ ժամանակահատվածում, ես որեւէ ադրբեջանցի պաշտոնյայի հետ, որեւէ հարց չեմ քննարկել:

Թե ինչու են ադրբեջանցիներն այս փուլում այսպիսի կեղծ տեքստ հրապարակում` պետք է իրենցից պարզել: Միայն կարող եմ ենթադրել, որ հուլիսյան հաղթական օպերացիայից եւ դրան հաջորդած ԱլՋազիրայի հայտնի հարցազրույցի ընթացքում «ծեծ ուտելուց» հետո, Ալիեւի որոշ պաշտոնյաներ դեռեւս ուշքի չեն եկել, որոնց խորհուրդ կտամ սառը ցնցուղ ընդունել, վալերյանկայի զապաս հավաքել ու սրտի վախով սպասել այն օրվան, երբ ժողովրդավարական փոփոխությունները կծեծեն իրենց դռները:

Ի դեպ այդ օրը շատ հեռու չէ…»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ