Երկու դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը լռում է
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/09/3fad4bcfb0fd4d1c3f1c604bafd926fc_M.jpg)
Բենիամին Մաթևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Երբ պարզ դարձավ, որ վարչապետի գաղտնի հրամանով նախարարների աշխատավարձերը բարձրացվել են, վարչապետը անհապաղ արձագանքեց նորությանը և Դավոսից ուղիղ միացմամբ մեկնաբանեց այդ լուրը։
Իլհամ Ալիևն օրեր առաջ հայտարարեց, որ Փաշինյանն իրենից Դուշանբեում «ժամանակ էր խնդրել ներքաղաքական կյանքում իր դիրքերն ամրապնդելու համար»: Իսկ երեկ Թուրքիայի նախագահ Էրդողանը Հայաստանը ՄԱԿ-ի ամբիոնից անվանեց «Հարավային Կովկասում խաղաղության հիմնական խոչընդոտ»:
Բայց երկու դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը լռում է։ Միգուցե, այնուամենայնիվ, առաջնահերթությունները սխա՞լ են ընրվել վարչապետի կողմից և նա չի արձագանքում այն ամենին, ինչը պետք է որ մեկնաբաներ։
Այնուհետև, Լենինը սխալ էր. «ամեն խոհարարուհի չէ», որ կարող է պետություն ղեկավարել։
#Ես_ճիշտ_եմ_Լենինը_սխալվեց