27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Թքած ունենալու արվեստը։ Փաշինյանը կմարսի՞ Իրանի դեմ խաղը

Փաշինյանի կառավարությունը շարունակում է քաոս ստեղծել ոչ միայն երկրի ներսում, այլ նաեւ արտաքին քաղաքական հարցերում։ Օրեր առաջ Երեւանը հերթական անտրամաբանական եւ վտանգավոր քայլն արեց․  Հայաստանի Հանրապետությունը իր դիվանագիտական ներկայացուցչությունը բացեց Թել Ավիվում, Հայաստանից լիազորված հյուպատոսն էլ եբրայերեն շնորհավորեց հրեաներին՝ իրենց ամանորի (ՌՈՇ -ա-Շանա) կապակցությամբ:  Մինչդեռ Իսրայելն անգամ արտաքին գործերի փոխնախարարի մակարդակով չներկայացավ ՀՀ հյուպատոսի հետ հանդիպմանը։ Միջոցառմանը ներկա էր երրորդական-չորրորդական կարգի չինովնիկ՝ Իսրայելի ԱԳՆ-ի եվրասիական բաժնի պետը։ 

Աշխարհը շարժվում է դեպի նոր գլոբալ աշխարհակարգ, որի հիմքը դրվում է «մեսիային» սպասող եւ կեղծ անվտանգության շղարշ ստեղծող հրեաների միջոցով: Հայաստանը Նիկոլ Փաշինյանի ձեռամբ քանդում է հայ-իրանական տասնամյակների բարեկամությունը՝ վտանգավոր մասնակցություն բերելով իսրայելական սցենարին։ Ազատ անկումով գլորվող Հայաստանը ձեռք է պարզում Իսրայելին,  ում զենքերով Քառօրյա պատերազմում ադրբեջանցիները սպանում էին հայ զինվորին։ Իսկ հրեաների հետ եղբայրացող Նիկոլ Փաշինյանը ամբողջ թափով Հայաստանը նետում է մեծ գլոբալ փոթորկի մեջ:

Դեռ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի եւ արաբական երկրների եւս մեկ «խաղաղասիրական» պայմանգրի ստորգրման ժամանակ հանդիսավոր հայտարարեց, որ շուտով այս պրոցեսին միանալու են նոր երկրներ ։

Հիշեցնենք, Իրանը բավականին կոշտ էր արձագանքել այս հարցին․ Թեհրանում ՀՀ դեսպանատան մոտ անգամ այրել էին Իսրայելի դրոշը: Ինչպե՞ս կարձագանքի Թեհրանն այս խայտառակ դիվանագիտական արարքին եւ, ի՞նչ պատուհասների կենթարկի Փաշինյանն երկիրն ու ժողովրդին: Փորձագիտական որոշ շրջանակներ պնդում են, թե Փաշինյանը գործում է դրսից հրահանգվող հստակ սցենարով, որը ոչ մի կերպ Հայաստանի շահերից չի բխում։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ