21 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2020
KFC

Մեր իշխանությունը նմանվել է այն հարսին, որը զոռով հարս է գնացել մեկի տուն. Արտակ Զաքարյան

18129_s
ՀՀ Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
« «ԼԵԳԻՏԻՄ ՀԱՐՍԸ»
(հումորային ակնարկ)
 
Վերջերս փողոցում զբոսնելիս հանդիպեցի աշխատանքային մեծ վաստակ ունեցող ծանոթներիցս մեկին։ Միասին շարունակելով զբոսանքը՝ զրույցի բռնվեցինք։ Բնականաբար չշրջանցեցինք նաև քաղաքականությունը և ապաքաղաքական զրուցակիցս շատ հետաքրքիր համեմատություն արեց։
 
Ըստ նրա՝ մեր իշխանությունը նմանվել է այն հարսին, որը զոռով հարս է գնացել մեկի տուն՝ ամուսնությունը կազմակերպելով օրինական, լեգիտիմ, ավանդական բոլոր ադաթներին համապատասխան։ Հարսանքավորներն էլ լավ քեֆ են արել, ուրախ ու բարձր տրամադրությամբ բարեմաղթանքներ ու կենացներ ասել։ Սակայն հետո բոլորին հայտնի է դարձել, որ հարսը ստախոս է, կամակոր, անբան, անբարիշտ, ինքնահավան ու խառնակիչ։ Հիմա տանտերերը մտածում են՝ նման «լեգիտիմ հարս»-ն իրենց ինչին է պետք, երբ ընտանիքը կորցրել է իր անդորրը, համերաշխությունն ու ապագայի սպասելիքները։
 
Ահա այսպես պատկերավոր նկարագրեց ավանդապաշտ ուղեկիցս իր քաղաքացիական դիրքորոշումը։ Իսկ ամենատարօրինակն այն էր, որ վերջում նա ինձ վրա էր մուննաթ գալիս, ասելով՝ «նման հարսին պահում եք, որ ի՞նչ անեք, դու՛րս արեք, թող գնա հերանց տուն» »։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ