28 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2020
KFC

Բելառուսում հետընտրական զարգացումները հիշեցնում են «Հայաստան–2018»-ը․ Թևանյան

8759ACF5-506E-4341-9F30-88157EB45368

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Բելառուսում տեղի ունեցող հետընտրական իրադարձություններին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Բելառուսում հետընտրական զարգացումները սկզբում հիշեցնում էին «Հայաստան–2008»–ն իր «Մարտի 1»–ով, իսկ հիմա վերածվել են «Հայաստան–2018»–ը հիշեցնող իրադարձությունների։ Չի բացառվում, որ առաջիկայում ամեն ինչ գնա ուկրաինական տարբերակով։

Ուշագրավն այն է, որ Բելառուսում հեղափոխական զարգացումների դրսի մոդերատորները բացահայտ են գործում և ուղղակիորեն միջամտում ներքին գործերին։ Մեզ մոտ դրա կարիքը չկար, քանզի «թավշյան», ի տարբերություն բելառուսականի, հեղափոխական կուռք ուներ, իսկ ՀՀ իշխանությունն էլ, ի տարբերություն Լուկաշենկոյի, որը դեռ դիմադրում է, առանց դիմադրության հանձնվեց։

Ինչպիսի արդյունք էլ արձանագրվի Բելառուսում, ակնհայտ է, որ այդ երկիրն այլևս առաջվանը չի լինի։ Չեմ ասում կլինի լավը կամ վատը։ Առաջվանը չի լինի և՛ ներքին քաղաքական, և՛ աշխարհաքաղաքական հարցերով։

Աշխարհն այժմ այնքան փոխկապակցված է, որ Հայաստանում տեղի ունեցածն անուղղակիորեն ազդել է Բելառուսի վրա, իսկ այնտեղի գործընթացներն իրենց արձագանքն են ստանալու մեզ մոտ»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ