24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բարոյական նորմերի բացակայությունը բնորոշ է «քայլարածների» մեծ մասին. Բագրատ Եսայան

Բագրատ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Այս անհայտ անձը, որը սորոսի գրասենյակից 2 տարի առաջ հայտնվել է ուղիղ խորհրդարանում, փորձել է հայ-թուրքական ինչ որ հանձնաժողովում իր մասնակցության և մշակված ձեռնարկում հակազգային թեզերի կապակցությամբ հնչող քննադատությանը պատասխանել իրենց դասական՝ «բա դուք ինչու՞ Սերժի ժամանակ», «բա լա՞վ էր, որ նախկինների օրօք», «դուք զրկվել եք փողի աղբյուրից, դրա համար եք» տիպի գյադայական հոխորտանքով։ Նախ ուզում եմ նկատել, որ այս սուբյեկտ 2008-09 թվերին արդեն 19-20 տարեկան չափահաս անձ էր, ուրեմն հիշողության կորստի պատճառով չի, որ նա չի հիշում ֆուտբոլային դիվանագիտության ու ցյուրիխյան արձանագրությունների կապակցությամբ բարձրացած բողոքի հսկայական ալիքն ու բազմահազարանոց ցույցերը։ Նրա հիշողության այս «ընտրողական» կորուստը վկայում է մի բանի մասին՝ նրա մոտ կա բարոյականության դեֆիցիտ։ Այս անձի «մանկուրտության» (մանկուրտ՝ անհոգի ստրուկ, որը լիովին ենթարկվում է տիրոջը և անցյալ կյանքից ոչինչ չի հիշում) մի ուրիշ ապացույց է այն, որ նա «չի հիշում» հենց իր կենսագրության որոշ փաստեր։ Այս կերպարը 2014-16 թվերին իր կրթությունը ստացել է Օքսֆորդի համալսարանում, որի համար վճարել է ո՞վ։ Այո, ճիշտ գուշակեցիք, նախորդ «հանցավոր ռեժիմի», «Սերժի գողապետության» օրոք ստեղծված «Լույս» հիմնադրամը։ Իսկ ուսումը Օքսֆորդում շատ թանկ «հաճույք» է, հավատացեք։
Տխուր է, բայց փաստ, որ նրա դեպքում մենք գործ ունենք ոչ թե հիշողության, այլ բարոյական նորմերի լիակատար բացակայության հետ։ Եվ այս գիծը բնորոշ է այսօրվա «քայլարածների» մեծ մասին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ