27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մանկատան 163 շրջանավարտներին կնվիրաբերվի 2003-2015 թթ․ նրանց զբաղեցրած բնակելի տարածությունը կամ բնակարանը

2003-2015 թթ. ընթացքում ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանները կնվիրաբերվեն դրանք զբաղեցրած մանկատան 163 շրջանավարտներին, նման որոշում այսօր ընդունվեց ՀՀ կառավարությունը: 

Հարցով հիմնական զեկուցող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդգծեց, որ 2019 թվականին մեկնարկել է նաև ցուցակում ներառված, բայց բնակարան չստացած մնացած շահառուների համար բնակարանների վկայականներ գնելու գործընթացը, և արդյունքում շրջանավարտները ձեռք կբերեն բնակարան սեփականության իրավունքով:

«Նախագծի ընդունմամբ՝ կլուծվի 1991-2019 թթ. մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրը»,- ասաց նախարարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ