26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի ամբողջ տարածքում վերացվում է հավաքների և գործադուլների արգելքը

Արտակարգ դրություն սահմանելու համար հիմք հանդիսացած պայամնները շարունակվում են պահպանվել, հետևաբար, առաջարկվում է արտակարգ դրությունը երկարացնել 30 օրով, կառավարության արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Առաջարկվում է արտակարգ դրության ժամկետը երկարաձգել 2020 թվականի օգոտոսի 12-ի ժամը 17:00-ից մինչև 2020 թվականի սպետմբերի 11-ը ժամը 17:00-ն։ Սա արտակարգ դրության ժամկետի 5-րդ երկարաձգումն է», – ասաց նախարարը։

Նա ներկայացրեց, որ այս անգամ արտակարգ դրության պայմաններում մի շարք մեղմացումներ են նախատեսված։

Մասնավորապես, նախատեսվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց՝ ՀՀ մուտքի արգելքի վերացում։ ՀՀ մուտք գործելուց հետո անձը 14 օրով ինքնամեկուսացվում է: Այդ ընթացքում հնարավոր է իրականացնել համապատասխան թեստ և բացասական ելքի դեպքում՝ ինքնամեկուսացման ռեժիմը փոխվում է։

ՀՀ ամբողջ տարածքում վերացվում է հավաքների և գործադուլների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ՝ որոշակի կանոնների պահպանման պայմանով՝ սոցիալական հեռավորության պահպանում և դիմակի կրում: 

Վերացվում են նաև ընտանեկան արարողություններ ու ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, դրանց մասնակցելու սահմանափակումները։ Դրանք կթույլատրվեն բաց և փակ տարածքներում՝ առավելագույնը քառասուն մարդու մասնակցությամբ։

Փաշինյանն ընդգծեց, որ կանոնների ոչ պատշաճ պահպանման դեպքում ստիպված կլինեն վերադառնալ սահմանափակումներին։

Հարցը դրվեց քվեարկության և միաձայն ընդունվեց։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ