19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այն, ինչն օրեցօր ակնհայտ է դառնում, իրականում մի անուն ունի՝ ազգայինի ոչնչացում, պետականության կորուստ. Գևորգ Գևորգյան

Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հայ մարդ, դու պարտավո՛ր ես, այո, պարտավո՛ր ես պաշտպանել քեզ ու քո սերունդներին: Օտարը չի գալու քեզ փրկի ոչնչացումից, օտարը չի քո պետության գահավիժումը կասեցնելու, օտարը չի քո փոխարեն՝ քո երկրում հանուն արդարության պայքարելու:
 
Այն, ինչն օրեցօր ակնհայտ է դառնում, իրականում մի անուն ունի՝ ազգայինի ոչնչացում, պետականության կորուստ: Ապազգային իշխանության երբեմնի նպատակները, այսօր առարկայական են արդեն, սորոսագլոբալիստական, թուրք-ադրբեջանական քարոզչության ջատագովները հստակ, քայլ առ քայլ գնում են մեր երկիրը ազգ-պետությունից փորձադաշտ-պետություն դարձնելու ուղղով:
 
Հարվածում են բոլոր այն ուղղություններով, առանց որոնց հայ ազգը և պետությունը չի կարող հարատևել:
 
Հավատ, հայ ընտանիք, հայ գրականություն, հայոց լեզու, հայոց պատմություն, հայ մշակույթ, դեմոգրաֆիական փոփոխություններ, անվտանգության հեղհեղուկ, ոչ հստակ առաջնահերթություններ:
Ասեք, ինչի է դատապարտված այն ազգը, որն իր հայրենիքում չի խոսելու իր մայրենի լեզվով, անտեղյակ է լինելու իր պատմությունից, չի աղոթելու իր եկեղեցիներում, չի պաշտպանելու իր սահմանները թշնամուց:
ԱՐԹՆԱՑԵ՛Ք, թույլ մի տվեք, որ շարունակեն ձեզ խաբել, կտրել արմատներց և վերածել մանկուրդների…»:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ