28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանի պատկան մարմինները որևէ պարզաբանում չունեն այս հարցում, բայց իրենց էժանագին քարոզչամեքենան չխորշեց տեղեկատվական օրգիայից»․ Աշոտյան

armen

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օրեր առաջ համացանցը «ցնցվեց» դարի լուրով՝ Չինաստանը Հայաստանում ներդնելու է 10-15 մլրդ ԱՄՆ դոլար՝ գերժամանակակից ինովացիոն քաղաք կառուցելու համար:

Դա հերիք չի, պարզվում է, որ այդ նախագիծն իբր ֆինանսավորվելու է չինական «Մեկ գոտի: Մեկ ճանապարհ» (Belt and Road Initiative) մեգածրագրի շրջանակներում:
Ու սկսվեց իշխանական քարոզչամեքենայի խրախճանքը։

Մեկը մյուսից պճնեղ վերնագրեր, ոչ հեռավոր ապագայից տիեզերական ճարտարապետության քաղաքների նախագծեր: Հասկանալի է, որ երկիրը տնտեսական կոլապսի եզրին հասցրած կառավարության համար, որը տապալել էր ներդրումային քաղաքականությունն անգամ մինչև կորոնավիրուսային համավարակ, որը Չինաստանի հետ այդպես էլ որևէ լուրջ նախագիծ ու հարաբերություն չուներ, նման տեսակի լուրը մի քանի նապաստակ խփելու հնարավորություն էր։ 

Անցավ գրեթե մեկ շաբաթ, թեման մարեց, սակայն իմ հետաքրքրությունը ստիպեց ինձ մի քիչ հետաքննել դարի այս գործարքը:

Այս պահի դրությամբ պարզեցի, որ՝

1. Հաստատվեց, որ նման խոշորագույն ներդրումային ծրագիր իրակացնելու հայտ է տալիս միայն մասնավոր հատվածը, առանց միջպետական, միջկառավարական կամ գոնե միջգերատեսչական մակարդակի:

2. Հայկական կողմից ծրագրի կողմ հանդիսացող ՍՊԸ-ի ինտերնետ կայքը վերջին անգամ թարմացվել է 2015 թվականին, ինչը, համաձայնեք, տարակուսելի է նման գործարքի իրականացմանը հավակնող տնտեսվարողի համար: Իդեպ, իրենց պաշտոնական կայքում բացակայում է անգամ սույն ծրագրի մասին լուրը:

3. Ներկայացված ծրագրի մասին որևէ լուր կամ տեղեկություն գոյություն չունի նաև «Մեկ գոտի: Մեկ ճանապարհ» (Belt and Road Initiative) մեգածրագրին վերաբերող համացանցային աղբյուրներում:

4. Հայաստանում Չինաստանի դեսպանատունը նույնպես լռում է այս ծրագրի կապակցությամբ:

Հետևություններ՝

1. Այս պահին առկա են բոլոր հիմնավոր կասկածները հարցականի տակ դնելու ծրագրի իրատեսականությունը:

2. Հայաստանի պատկան մարմինները որևէ պարզաբանում չունեն այս հարցում, բայց իրենց էժանագին քարոզչամեքենան չխորշեց տեղեկատվական օրգիայից:

3. Այնուամենայնիվ, Չինաստանի հետ մեր հարաբերությունները վերջին երկու տարիներին թերարժևորված են, ինչը Նիկոլ Փաշինյանի կառավարության ապիկարության և իր կողքն առկա առևմտամետ շրջանակների լոբինգի արդյունքն է:

4. Միայն ուրախ կլինեմ, եթե Հայաստանը կարողանա առավելագույն չափով ներգրավել չինական ներդրումներ, ինչի համար, ցավոք, մեր երկրում չկան ոչ քաղաքական, որ էլ տնտեսական հիմքեր»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ