26 Սեպտեմբերի, Saturday, 2020
KFC

«Մյուս անգամ, երբ հեռախոսը կվերցնեք ու Նիկոլից կստանաք հերթական ստոր ստերը շարադրելու հանձնարարականը, առաջարկեք, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու վերջինիս նախագիծը դնեք շրջանառության մեջ»․ Աննա Մկրտչյանը՝ Անդրանիկ Քոչարյանին

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 95

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել  է․

«Անդրանիկ Քոչարյանի «Ազատության» լրագրողի հետ զրույցի առաջին իսկ րոպեն հուշեց՝ ծուռ հայելիների աշխարհում են:

«Ազատության» լրագրողը միտումնավոր կեղծում է ապրիլյան պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը, իսկ Անդրանիկ Քոչարյանն էլ չի արձագանքում, փորձելով լռելյայն հերքել ինքն իրեն, երբ մի քանի ամիս առաջ մեկ այլ իշխանական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել էր, որ Պն և ՊԲ հաղորդած տեղեկությունները զոհերի վերաբերյալ իրականություն են եղել:

Թերևս այս դրվագը բավարար է Անդրանիկ Քոչարյանի «կայունության» ու «սկզբունքայնության» մասին եզրակացությունների համար, բայց էլի բաներ կան:

 

Ինձ մոտ վստահ համոզմունք է ձևավորվել, որ Անդրանիկ Քոչարյանն ամեն անգամ իր գրած եզրակացությունն ուղարկում է Նիկոլին՝ հաստատման, այն էլ ամեն անգամ Անդրանիկ Քոչարյանին Նիկոլը զանգում ու հերթական անգամ հրահանգում է, «ուղղել» ապրիլյան պատերազմի մասին ասածները:
Դրա համար մինչ օրս հանձնաժողովի եզրակացությունը չկա:

Անդրանիկ Քոչարյանը հարցազրույցի ժամանակ սկզբից 1 տասնյակ դիրքերից է խոսում, հետո նույն հարցազրույցում մեկ րոպե անց թիվը դարձնում 2 տասնյակ: Պարզ է դառնում, որ հանձնաժողովի եզրակացությունները շատ հեղհեղուկ են ու փոփոխվում են ըստ Անդրանիկ Քոչարյանի ստացած հրահանգների:
Սպասենք, թե Նիկոլը Անդրանիկ Քոչարյանի գրած եզրակացությունների որ տարբերակը կհավանի ու կհրահանգի հրապարակել:

Մի քանի ամիս է ինչ հայտարարվել է հանձնաժողովի աշխատանքների ավարտի մասին:
Մի քանի ամիս է, ինչ քաղաքական դրդապատճառներով, քաղաքական նպատակներով նախաձեռնված քաղաքական գործընթացների մասնակիցները, ի դեմս Անդրանիկ Քոչարյանի և այդ նույն հանձնաժողովի անդամների չեն կարողանում ոչինչ հորինել արդարացնելու այն կեղծիքները, որ իրենք հորինում էին 2016-ին զենք չլինելու, բենզին չլինելու, 800 հեկտար կորստի, գեներալների տեղում չլինելու և այլնի մասին:

2016-ից ցայսօր ստոր ստերի հեղինակներն ու տարածողներն ահռելի ֆինանսական ու մարդկային ռեսուրս գործի դնելով չհասան իրենց նպատակին: Նախագահ Սարգսյանի մի քանի րոպե տևողությամբ տեսաուղերձը զրոյացրեց ստեր տարածողների ջանքերը:

2016-ից ցայսօր այդ ստոր ստերը հորինողների նպատակները չեն փոխվել: Ամեն կերպ պետք է նսեմացնեն ապրիլյանի հաղթանակը, որը հաղթանակ էր թե՛ ռազմաճակատում և թե՛ դիվանագիտաան դաշտում:
Հայ ժողովուրդը, բանակն ու 2016-ի ռազմաքաղաքական ղեկավարությունն ի զորու եղան այդքան կեղծիքի պայմաններում վիժեցնել ադրբեջանական կողմի նկրտումները, կարողացան բանակցությունների արդյունքում ստանալ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի հայանպաստ պայմանավորվածություններ, որոնք Նիկոլը զիջեց:

Անդրանիկ Քոչարյան Նիկոլին կանչեիք, հարցնեիք ապրիլյանից երկու ամիս հետո, որ գնացել էր Արցախ ու 4-րդ գիծ խրամատի մոտ նկարվում էր, գրելով առաջնագիծ ի՞նչ նպատակ ուներ: Կամ, հիմա ինչի՞ է ստում ու ասում, որ ապրիլյանի օրերին է գնացել Արցախ:
Եթե, իհարկե Նիկոլը թույլ տա, Անդրանիկ Քոչարյան կհարցնեք նրան՝ ի՞նչ եղավ ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու օրենսդրական նախաձեռնությունները:

Մյուս անգամ երբ հեռախոսը կվերցնեք ու Նիկոլից կստանաք հերթական ստոր ստերը շարադրելու հանձնարարականը, առաջարկեք, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու վերջինիս նախագիծը դնեք շրջանառության մեջ, Դուք էլ իբրև Նիկոլի պաշտպանության հանձնաժողովի նախագահ կարող եք դառնալ հիմնական զեկուցող:

Հ.Գ. Ցավում եմ, որ Անդրանիկ Քոչարյանի անցյալում այնքան դրվագներ կան, որոնց պատճառով հիմա ինքն ընտրում է երկու հնարավոր վատթարագույների միջև. ապրել հանուն Նիկոլի կամ «մեռնել» Նիկոլի պատճառով»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ