25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հակառակորդը Տավուշի սահմանապահ գյուղերին շուրջ 150 միլիոն դրամի վնաս է հասցրել

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց գումար հատկացնել Տավուշի մարզին: Որոշումը պայմանավորված է հայ -ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններով:

ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ Տավուշի սահմանամերձ համայքներին շուրջ 150 միլիոն դրամի վնաս է հասցվել, առաջարկվում է հրատապության կարգով 25 միլիոն դրամ հատկացնել Տավուշի մարզպետարանին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս փուլում նախնական արագ գումար են հատկացնում, որպեսզի աշխատանքները սկսեն:

«Սահմանապահ գյուղերը պետք է ոչ թե ու ոչ միայն ուղղակի վերականգնվեն, այլ մենք պետք է ունենանք այդ գյուղերի բնակավայրերի զարգացման կոնկրետ քաղաքականություն: Սահմանապահ գյուղերում Հայաստանը ոչ թե ավարտվում է, այլ սահմանապահ գյուղերից Հայաստանի Հանրապետությունը սկսվում է», – ասաց Փաշինյանը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանն ասաց, որ եղել է Տավուշում:

«Վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են, արդեն յոթ տան վերականգնման աշխատանք է ընթանում, նաև տասը տան մաքրման աշխատանաքներ է կատարվում», – ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ