19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սխալ էր ՀԱՊԿ-ի գործընթացը հանրայնացնելը․ Ճիշտ կլիներ աշխատել կուլիսներում․ Վրթանեսյան

Լոկալ վերադասավորումներ, վերադիրքավորումներ տարբեր ժամանակներում, տարին մի քանի անգամ լինում են, բայց այս անգամ Ադրբեջանը որոշեց կարծես թե մեծ հնչեղություն տալ, մասշտաբները մեծացնել, գուցե այն պատճառով, որ համավարակի հետևանքով շատ լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ ունեն, դժգոհություն կա կոշտ կարանտինի հետ կապված։ Հնարավոր է, որ այդպիսի  բուռն ռեակցիան Ադրեբջանի կողմից այդ թվում նաև միջազգային հանրությանը դիմել և այլն, պայմանավորված է հենց այդ ներքին խնդիրներով։ Եվ մենք տեսանք, որ երեկ Ադրբեջանում եղան բողոքի ցույցեր, այսինքն իրավիճակը շատ լարված էր, երևի այդ պատճառով էլ որոշեցին արտաքին թշնամի բերել, բայց այդ ամենը որոշակի չափով իրենց դեմ դուրս եկավ։ Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի լարված վիճակին և Ադրբեջանի ակտիվացմանը ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Փորձագետի խոսքով լայնամասշտաբ ռազմական գործողությունները կարող են սկսվել ամեն վայրկյան․ «Մենք ունենք մի իրավիճակ, որ մեր հարևանի հետ ցանկացած պահի կարող է լայնածավալ ռազմական գործողություններ լինել։ Հակամարտության երկու կողմերը և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը զենքի, սպառազինության, զինուժի շատ մեծ պաշարներ են կուտակել, ինչը նշանակում է, որ մի փոքր կայծից կարող է լայնածավալ ռազմական գործողություններ սկսվել։ Այս ամենին զուգահեռ նաև տեղեկատվական պայքար է տեղի ունենում, որը կարող է անգամ լինել երբ այսպես ասած խաղաղություն է, այն չի դադարում։ Ռազմական գործղությունների վերսկսման հետ տեղեկատվական պայքարի կտրուկ սրվելն էլ շատ բնական է, հայկական կողմն էլ բնականաբար ինչ-որ գործողություններ է անում․ ադրբեջանական կայքեր կոտրեցին, անձնական տվյալներ հրապարկեցին, ինչը կարելի էր չհրապարկել, այլ օգտագործել հետախուզական նպատակներով»։

Վրթանեսյանի կարծիքով ՀՀ ռազմական ղեկավարությունը իր առջև դրված խնդիրը լուծում է, իսկ դիվանագիտական դաշտում որոշակի գործողոթյունները թեպետ հաջողությամբ են պսակվում, լինում են նաև բացթողումներ։

«Հակառակորդին  բավականին լուրջ վնաս հասցվեց, երեք գեներալ մայոր սպանվեց, թանկարժեք ԱԹՍ խոցվեց։ Այն կարծիքին եմ, որ սա հակառակորդի  օպերատորների սխալի հետևանք էր, սակայն այն, որ մեր զինվորականներն այդ սխալը միանգամից  օգագործեցին, դա  խոսում է մեր զինվորականների շատ լավ պատրաստվածության, պրոֆեսիոնալիզմի մասին»,- ասաց Վրթանեսյանը։

Ինչ վերաբերվում է ՀԱՊԿ-ի արձագանքին, փորձագետի խոսքով այն բավականին չեզոք էր, սակայն ՀԱՊԿ-ի մոտեցումը նրա համար հասկանալի է․  

«Երկու պատճառ կա․ առաջինն այն է, որ փաստացի Հայաստանը հարաբերությունները փչացրեց ՀԱՊԿ-ի հետ 2018 թվականի ամռանը՝ հետ կանչելով Յուրի Խաչատուրովին իր պաշտոնավարման ժամկետը դեռ չվերջացրած, քրգործ հարուցելով և այլն, ինչի պատճառով այդ կազմակերպությունը մինչև 2020 թվականը չուներ գլխավոր քարտուղար։ Սա չէր կարող լավ անդրադառնալ ՀՀ դիրքերի վրա՝ ՀԱՊԿ-ում։ Երկրորդ պատճառն այն է, որ անկախ մեր հարբերություններից նախկինում էլ ՀԱՊԿ-ի որոշ անդամներ շատ սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, հատկապես Բելառուսը և Ադրբեջանը և սպասելի էր։ Միամիտ պետք է լինել՝ կարծելու, որ իրենք չեն փորձի  իրենց դիրքն օգտագործել Արդբեջանի դեմ հայտարարությունները հնարվորինս չեզոքացնելու համար։ Ըստ այդմ՝ հասկանալի է  նաև ՀՊԱԿ-ի այդ ռեակցիան։ Այդ ռիսկերի մասին իմանալով և նախօրոք չչեզոքացնելով, սխալ էր թեման հասցնել ՀԱՊԿ-ի նիստին։ Պարզ է, որ սա կառույց է, բայց, օրինակ, մենք չենք մասնակցում Ռուսաստան-Ուկրաինա կոնֆլիկտին, և ճիշտ ենք անում, այսինքն դաշնակից ենք, բայց բոլոր երկրներն էլ իրենց շահերն ունեն։ Ես սխալ եմ համարում, որ ՀԱՊԿ-ի գործընթացը հանրայնացվեց։ Ճիշտ կլիներ աշխատել կուլիսներում, այսինքն  ինչպես արվեց 2015 թվականին, երբ ՀԱՊԿ-ի հայտարարությունը ձևակերպվեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի  հայտարարություն։ Բելառուսի և Ղազախստանի ֆորմալ առումով մասնակցություն չկար, բայց մյուս կողմից, քանի որ կազմակերպության անդամներ են, այդ հայտարությունը նաև ՀԱՊԿ-ի հայտարարությունն է։ Այսպես և իրենց դեմքը փրկվեց երկու կողմից՝ թե՛ Հայաստանի դաշնակից, թե՛ Ադրբեջանի պարտնյոր և նաև եղավ ՀԱՊԿ-ի դատապարտող հայտարությունը ուղղված Արդբեջանին։  Ի վերջո միջազգային հարբերությունները միանգամից սև-սպիտակ, միտինգային տրամաբանությամբ աշխատող բան չէ, այնպես որ ինձ թվում է ճիշտ կլիներ ՀԱՊԿ-ի գործընթացը արվեր առանց մեծ աղմուկի, գուցե հաջողությունա հասներ»։

Ամփոփելով Վրթանեսյանը նշեց, որ վերջին միջադեպը հնրարավորություն է տալիս հայկական կողմին նորից օրակարգ մտցնել հրադադարի խախտումների մեխանիզմների ներդրման հարցը «Այս հարց մտավ օրակարգ մինչև ապրիլյանի դեպքերը, որից հետո մեր դիվանագետների ակտիվ աշխատանքների շնորհիվ դարձավ օրակարգային հարց ու Բաքուն ստիպված էր համաձայնվել մեր պահանջի հետ, թեկուզ ֆորմալ առումով, թեկուզ սաբոտաժի ենթարկելով, բայց դա թեմա էր, որի համար Ադրբեջանը ստիպված էր արդրարանալ, և նոր իշխանությունները այդ հարցը այսպես ասած օրակարգում կորցրին։ Հիմա շատ լավ առիթ է՝ այդ հարցը մտցվի օրակարգ»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ