05 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2020
KFC

Որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում, կոչ եմ անում անվերապահ զորակցություն հայտնել ՀՀ զինված ուժերին, զինվորներին, հրամանատարներին. ՀՀ վարչապետ

hdb.thumb

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ Ադրբեջանի կողմից կազմակերպված սադրիչ գործողություններին հայ-ադրբեջանական սահմանին։

«Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են, այսօր առավոտյան դրանք վերսկսվել են», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը։

«Խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայունությունը հրահրելու Թուրքիայի գործելակերպը, որը լավագույնս արտացոլված է այդ երկրի ԱԳՆ պաշտոնական հայտարարությամբ, որտեղ անվերապահ աջակցությու են հայտնում Արդբեջանի գործողություններին», – ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տևական ժամանակ է՝  Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է խաղարկել հակահայկական քարտը՝ իրենց հայտնի դրադպատճառներից ելնելով։

«Հնարավոր է՝ գործ ուենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ երկրորդ պլան մղելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճի հետ, որի համատեքստում աչքի է զարնում ակնհայտ քամահրական վերաբերմունքը մարդկային կյանքերի, այդ թվում, ադրբեջանցի զինվորների կյանքերի նկատմամբ՝ նրանց ուղարելով անհեռանկար գործողությունների։ Սրա մասին է վկայում նաև այն, որ Ադրբեջանն այդպես էլ չմիացավ համավարակի ժամանակ գլոբալ հրադադար հայտարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին։ Ստացվում է՝ որքան տարածվում է համավարակը Ադրբեջանսում, որքան սրվում է սոցիալ-տնտեսական վիճակը, այնքան սրվում է Ադրբեջանի ռազմաքաղաքկան ղեկավարության հակահայկական ու ռազամտենչ հռետորաբանությունը», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը վստահեցրեց՝ որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում։

«Կոչ եմ անում անվերապահ զորակցություն հայտնել ՀՀ զինված ուժերին, զինվորներին, հրամանատարներին, ովքեր այս պահին ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում, նրանք պետք է ունենան ամուր թիկունք, կոչ եմ անում վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներին», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ