11 Օգոստոսի, Երեքշաբթի, 2020
KFC

Խոր Վիրապից մեկնարկող ակցիայից առաջ «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը բերման ենթարկվեց

41.thumb

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը իր մեքենայով պատրաստվում էր միայնակ ակցիա իրականացնել Խոր Վիրապից դեպի Երևան։ Այն նախատեսված էր ժամը 11-ին։

Մեծ թվով ոստիկաններ են հավաքվել տարածքում։ Նրանք թույլ չեն տալիս ակցիա իրականացնել։

Ակցիայի մեկնարկից առաջ ոստիկանները բերման ենթարկեցին Նարեկ Մալյանին։ Բերման ենթարկվեց նաև Analitik.am կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանը։

Նշենք, որ «ՎԵՏՕ»-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե պետությունը զավթած ուժը, սպասարկելով օտարերկրյա գործակալական ցանցի օրակարգը, թաքնվելով արտակարգ դրության հետևում, սահմանափակում է հավաքների ազատության իրավունքը։

«Իշխող քաղաքական ուժը, վերջին 4 ամիսների ընթացքում օգտվելով հանրային դիմադրության պարտադրված ապօրինի բացակայությունից, բացահայտ կերպով սպասարկում է հակապետական, ապազգային օրակարգ՝ պայքարում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, վավերացնում է մանկահասակ երեխաների շրջանում այլասերություն տարածող տարատեսակ կոնվենցիաներ, ուսումնական ծրագրերից հետևողականորեն հեռացնում է հայագիտական առարկաները՝ փոխարենը ներմուծելով սեռական դաստիարակության ծրագրեր, անձնական պաշտպանության տակ է առնում տրանս պոռնիկներին, հովանավորում նրանց անխոչընդոտ գործունեությունը։

Ս.թ. հուլիսի 13-ին կառավարությունը պատրաստվում է հերթական անգամ ապօրինի երկարացնել արտակարգ դրությունը՝ սահմանափակելով հավաքների ազատությունը։

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն այդ կապակցությամբ իր մեքենայով կիրականացնի միայնակ ակցիա՝ Խոր Վիրապից դեպի Երևան, որը որևէ կերպ չի հակասում պարետատան որոշումներին և սահմանափակումներին։

Ակցիան կմեկնարկի հուլիսի 13-ին, ժամը 11.00-ին Խոր Վիրապ վանական համալիրից, որտեղ 14 տարի ճգնելուց հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեության լույսը բերեց Հայոց աշխարհին։

Բոլոր այն մարդիկ, հասարակական և քաղաքական ուժերը, որոնք ևս մտահոգ են իշխանության ապօրինի գործելաոճով և երկրում ստեղծված իրավիճակով, կարող են միանալ ավտոերթին» , – նշված էր «ՎԵՏՕ»-ի հայտարարության մեջ։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ