05 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2020
KFC

Խորհուրդ իշխանություններին․ սկսեք աշխատել․ «Հրապարակ»

e783d837236b1eab448a35ab970fc068_M

«Պետք չէ մեղադրել մասնագետներին, թե՝ իշխանություններին քննադատելու փոխարեն օգնեք, աջակցեք։ Մեծ թվով մարդիկ երկու տարի շարունակ աջակցում են, խորհուրդներ են տալիս, սխալներն են մատնացույց անում՝ ապարդյուն։

Լսելու ունակություն ունեցող, սովորելու ցանկություն ունեցող, սխալներից դասեր քաղող իշխանություն մենք, ցավոք, չունենք։ Բայց մի հերթական անգամ փորձենք օգտակար լինել նրանց, քանզի նրանց սխալներից մենք ենք տուժում, նրանց ինքնավստահությունը մեր քթից է դուրս գալիս, նրանց տգիտությունը կարող է պետության ինքնիշխանություն արժենալ։

Խորհուրդ առաջին․ Դուրս եկեք Ֆեյսբուքից, փակեք ձեր էջերը, անջատեք բոլոր ֆեյքերին, մի կարդացեք ֆեյսբուքյան գրառումներն ու քոմենթները, ձեր թանկ ժամանակը մի ծախսեք համացանցի վրա եւ մի խրախուսեք այդ վիրտուալ իրականության գոյությունը։ Սկզբում մի քիչ դժվար կլինի, բայց, հավատացեք՝ մի քանի շաբաթից բոլորը կամաց դուրս կգան, կվերադառնան իրական կյանք, կսկսեն աշխատել եւ ապրել, ստեղծագործել ու արարել։ Դա չափազանց առողջացնող դեր կխաղա երկրի կյանքում, եւ ձեր հասցեին ուղղված հայհոյանք-վիրավորանք-քննադատությունն էլ էականորեն կնվազի։

Խորհուրդ 2․ Արգելեք իրավապահներին հաղորդագրություններ տարածել նոր հարուցված քրեական գործերի մասին։ Հրաժարվեք քաղաքական նպատակներով իրավապահներին օգտագործելուց, հրահանգեք զբաղվել բացառապես քրեական վարույթներով եւ իրենց բուն գործառույթներով։ ԱԱԾ-ին արգելեք երկրի ներքին կյանքին խառնվելը, քաղաքական շրջանակներին հետապնդելը, հանձնարարեք անցնել իրենց բուն պարտականությունների կատարմանը՝ երկրի անվտանգության խնդիրների մասին հոգ տանելուն։

Վերջապես․ սկսեք աշխատել՝ երկրի բուն խնդիրներով զբաղվել, առանց փիառի ու աղմկոտ հայտարարությունների։
 

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա   համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ