02 Հուլիսի, Հինգշաբթի, 2020
KFC

Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը

92D67F21-43BC-4270-A188-04D1F9A55EB1

Մահացել է ԱԺ նախկին նախագահ, Բելառուսում Հայաստանի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը, հաղորդում է «Երկիր մեդիան»

Արմեն Ավագի Խաչատրյան (օգոստոսի 13, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական գործիչ, ՀՀ ԱԺ նախագահ (1999-2003)։ Ունի արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան։

Ծնվել է Երևանում։ Ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը (1978)։ 1987-1990 թվականներին եղել է Երևանի թիվ 191 դպրոցի տնօրեն, 1991-1999 թվականներին՝ «Հրաչյա Աճառյան» համալսարանի պրոռեկտոր։ 2003-2010 թվականներին՝ Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիզոր դեսպան։ 2010 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: 2010 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: 2010 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ: 2017 թ. ազատվել է դեսպանի պաշտոնից:

Ստացել է պարգևներ և կոչումներ՝

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ