07 Հուլիսի, Երեքշաբթի, 2020
KFC

Իրավիճակը գնալով աղետալի է դառնում. ժամանակն է, որ Նիկոլ Փաշինյանը փոփոխություններ մտցնի. Արշավիր Ղարամյան

840DF28F-41ED-4207-9D14-E07278C5E095

Նկատի ունենալով Հայաստանում ստեղծված իրավիճակը, խիստ անհրաժեշտություն եմ տեսնում, որպեսզի Արցախի Հանրապետությունում ևս վերանայվի նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը

«Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսով վարակվող քաղաքացիների թիվն անցավ 10.000-ը, մեկ օրվա կտրվածքով արձանագրվող դեպքերի թիվն այսօր 517 է, որը ռեկորդային է: Մահվան ելքով միջադեպերի թիվը վերջին օրվա ընթացքում 20 է, իսկ ընդհանուր թիվը՝ 214:

Արդեն ակնհայտ է, որ պատասխանատուները տապալել են գործընթացը և իրավիճակը գնալով աղետալի է դառնում:
Ժամանակն է, որպեսզի որքան հնարավոր է արագ Հայաստանի Հանրապետության վարչապետը փոփոխություններ մտցնի ինչպես կադրային, այնպես էլ՝ համաճարակի դեմ պայքարի ռազմավարության մեջ:

 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս իրավիճակը լուրջ անվտանգային սպառնալիքներ է առաջացնում, անհրաժեշտ է հակահամաճարակային միջոցառումների ողջ գործընթացի ուսումնասիրության նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով ձևավորել, որը մասնագիտական, քաղաքական, անվտանգային և մի շարք այլ գործոնների համատեքստում մանրամասն կուսումնասիրի համաճարակի մեկնարկից իրականացված աշխատանքների արդյունավետությունը, հստակ կմատնանշի տապալման մեղավորներին՝ իր բոլոր հնարավոր հետևանքներով։ 

Նկատի ունենալով Հայաստանում ստեղծված իրավիճակը, խիստ անհրաժեշտություն եմ տեսնում, որպեսզի Արցախի Հանրապետությունում ևս վերանայվի նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը, որովհետև անկախ այն հանգամանքից, որ Հայաստան-Արցախ սահմանակետերում շարժերի սահմանափակումներ են մտցված, սակայն ՀՀ-ում վարակակիրների կտրուկ աճով պայմանավորված, ինչպես նաև՝ ԱՀ-ում վարակակիրների թվի մեծացմամբ, նոր իրավիճակ է ստեղծվում: ԱՀ-ում ևս հապաղելու ժամանակ չունենք, պետք է օպերատիվ ու խիստ թիրախային քայլերով կանխենք վարակի հնարավոր տարածումը», – նշել է Ղարամյանը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ