25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Այսօր, առավել քան երբեւէ, բարձրաձայնում ենք ազգային արժեքների, ավանդապաշտ ընթացքի մասին. Վիտալի Բալասանյան

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը շնորհավորել է Երեխանի պաշտպանության օրվա առթիվ:

Շնորհավորանքում ասվում է. «Սիրելի՛ երեխաներ

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ ամենալուսավոր տոներից մեկի առթիվ:

Դուք եք մեր հույսն ու հավատը, մեր ապագան:

Ձեզ համար առողջ, անհոգ ու պաշտպանված մանկություն ապահովելը մեզանից յուրաքանչյուրի վսեմ պարտքն է: Երեխաների առողջության, դաստիարակության ու կրթության խնդիրները մշտապես պիտի լինեն մեր հոգածության ներքո:

Այսօր, առավել քան երբեւէ, բարձրաձայնում ենք ազգային արժեքների, ավանդապաշտ ընթացքի մասին: Ուստի, ամեն ջանք պիտի գործադրվի, որպեսզի երեխաներին վերաբերող օրենքներն ու կոնվենցիաները «հազար չափիր ու մեկ կտրիր» սկզբունքով ընդունվեն: Այսկերպ կիմաստավորենք բոլորիս կյանքը, քանզի հենց փոքրիկներն են մեր կյանքի իմաստը:

Շնորհավորում եմ օրվա առթիվ ու խոստանում Ձեր պաշտպանը լինել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ