07 Հուլիսի, Երեքշաբթի, 2020
KFC

Ինչո՞ւ է իշխանությունը տեռոր սկսել համայնքապետերի դեմ․ «Հրապարակ»

8F782FF2-AC94-45F7-AEF4-E7354F1FDA15

․ «Խորհրդարանը միաձայն ընդունեց համայնքներում համամասնական ընտրակարգով ընտրություններն անցկացնելու մասին օրենքների փաթեթը․ խոսքը 4 հազարից ավելի ընտրող ունեցող համայնքների, ասել է թե՝ մեծ քաղաքների մասին է։ Դրանով հասկանալի է դառնում, թե ինչու է իշխանությունը տեռոր սկսել համայնքապետերի դեմ։ Նրանց դեմ քրեական գործեր հարուցելու գործընթացը, կարծես, արդյունք չի տալիս՝ հրաժարական չեն տալիս։ Հիմա իշխանություններն անցել են կոմպրոմատների միջոցով ՏԻՄ պաշտոնյաների հարցերը լուծելու մեթոդին։

Տեղեկացանք, որ Քաջարանի քաղաքապետի դեմ մեծ դոսյե են հավաքել, որից հետո նա հապշտապ արձակուրդ է վերցրել՝ անելիքները հասկանալու համար։ Գործող համայնքապետերից ազատվելուց հետո կհայտարարվեն նոր ընտրություններ, եւ համամասնական ընտրակարգով հնարավոր կլինի ՏԻՄ-երում իշխանություն վերցնել ու դիրքավորվել գալիք ԱԺ ընտրություններին ընդառաջ։ Բանն այն է, որ համամասնական ընտրակարգի պարագայում ժողովուրդն ընտրություն է կատարելու ոչ թե անհատ թեկնածուների, այլ քաղաքական ուժերի միջեւ, եւ այստեղ Փաշինյանի առջեւ մանեւրի լայն հորիզոն կբացվի, գործի կդրվի կրկին սեւ-սպիտակի բաժանումը։ Կյանքը ցույց տվեց, որ իշխանական թեկնածուները չունեն այնքան հեղինակություն, որ միայնակ հաղթեն, ինչպես եղավ Կապանում եւ Աբովյանում»։

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվահամարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ