24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իվետա Տոնոյանը երեխաներին օրգազմի մասին գրքեր բաժանելու միջադեպի հարցով դիմել է ԿԳՄՍ նախարարին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ զրուցել է երեկ համացանցում աղմուկ հանած տեսաուղերձի հեղինակի հետ, որը հայտարարել էր, որ իր 9-ամյա որդուն փողոցում  «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» անվանումով գիրք են տվել:

Իվետա Տոնոյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Քիչ առաջ զրուցեցի երեկ համացանցում աղմուկ հանած տեսանյութի հեղինակ ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Աթանեսյանի հետ, ով տեսաուղերձով հայտնել էր, որ Երևանի Կոմիտաս վարչական շրջանի Վրացական փողոցում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանել երեխաներին, այդ թվում՝ իր 9-ամյա որդուն: Դավիթը տեղեկացրեց, որ ինչ որ անծանոթ կին բակում խաղացող բոլոր երեխաներին բաժանել է այս գրքույկը: Արդեն իսկ հարցում եմ ուղարկել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին` թեմայի հետ կապված տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ: Սա արդեն դուրս է խելամտության ու բարոյականության բոլոր սահմաններից: Մենք պարտավոր ենք իմանալ, թե ովքեր են կանգնած այս սրբապղծության հետևում և պարտավոր ենք հետամուտ լինել, որպեսզի սա անողները ստանան օրենքով սահմանված կարգով ամենախիստ պատիժը: Բարոյալքությունն այլևս համատարած դառնալու տենդենց է դրսևորում: Կանգ առե՛ք, դադարե՛ք ոչնչացնել մեր ազգային ու բարոյական արժեհամակարգը…»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ