20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Հանրային ոչ մի լրատվամիջոց չի ցուցադրում, չի լուսաբանում այն, ինչ կատարվում է Կապանում , Սյունիքում». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սյունիքը սահմանապահ մարզ է․․․

Ես չգիտեմ, դուք՝ ոնց, բայց ես այս իշխանությանը չեմ վստահում եւ քանի որ տարբեր աղբյուրներ արդեն գրում են եւ վերլուծում, թե Սյունիքում, մասնավորապես Քաջարանում եւ Կապանում տեղի ունեցողը անմիջականորեն կապ ունի այն բանի հետ, որ Նիկոլը մտադիր է այստեղ համայնքապետերի փոխել, քանի որ «նրանք չեն անցել Նիկոլի թրի տակով», ուրեմն, այս պահին Կապանում, Քաջարանում եւ առհասարակ, սահմանապահ Սյունիքում շատ վտանգավոր զարգացումներ կարող են լինել։

Նախ, եթե այդ վարկածները ճիշտ են, հարց տամ՝ ինչու է ուզում համայնքապետ փոխել, առջեւում չկա ընտրություն, չկա հանրաքվե եւ այլն։ Իրավունք ունե՞մ ենթադրել, որ սրա տակ այլ՝ ավելի լուրջ բան կա։ Մի պահ ենթադրենք, որ սահմանապահ մարզում՝ Սյունիքում, այս լարվածությունն առաջացնելը կարող է ամենաանմիջական կապն ունենալ Արցախի հետ․․.

Չգիտեմ, չեմ ուզում անգամ մտածել, թե սա կարող է իրական լինել․․․

Բայց  մեջս վախ կա, շատ զգայական, ենթագիտակցությանս խորքերից եկող վախ․․.անհանգստություն․․․Հակառակ դեպքում, ինչո՞վ բացատրել, որ բոլոր պատասխանատուները ձկան պես լուռ են, որ հանրային ոչ մի լրատվամիջոց չի ցուցադրում, չի լուսաբանում այն, ինչ կատարվում է Կապանում , Սյունիքում, երկրի սահմանապահ մարզում․․․

Եվ, Աստված չանի, որ բախումներ լինեն․․․
Ադրբեջանը չհայտարարված զորավարժություններ է անում, կարծեմ․․․»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ