20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կառավարել չեն կարողանում, երկիրը քաոսային վիճակում է․ Վանեցյան. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.  «Հատված Արթուր Վանեցյանի հետ հարցազրույցից

-Դուք առաջարկ եք արել՝ հումանիտար աղետից խուսափելու համար հակաճգնաժամային կառավարություն ձևավորելու։ Ի՞նչ է հակաճգնաժամային կառավարությունը, ինչպե՞ս պետք է կազմավորվի և ո՞վ պետք է ղեկավարի այն։

– Այո, ես կոչ եմ արել, որ ձևավորվի հակաճգնաժամային կառավարություն, որովհետև երկրում ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ այսօր գործող իշխանությունները չեն կարողանում կառավարել երկիրը, երկիրը քաոսային վիճակում է։ Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ՝ «ապակենտրոն պայքար ենք սկսում կորոնավիրուսի դեմ», պարզ լեզվով նշանակում է հետևյալը՝ «Ժողվուրդ ջան, մենք ձախողեցինք, հիմա ամեն ինչի պատասխանատուն դուք եք»։

Այս համավարակը լակմուսի թղթի դեր խաղաց։ Եղավ համավարակ, և մենք հասկացանք, որ երկիրն ուղղակի չի կառավարվում, երկրում չկան պրոֆեսիոնալներ, երկրում չկա համախմբվածություն, տիրում է ատելությունը, և բաժանարար գծերը, որոնք ուղղակի անթույլատրելի են։

Ինչ վերաբերում է հակաճգնաժամային կառավարությանը, ապա ես կարծում եմ, որ Հայաստանում կան շատ անհատներ, նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք արհեստավարժ են, որոնք հայրենասեր են, և որոնք առանց պարգևավճարների կարող են ծառայել իրենց հայրենիքին և իրենց նպաստը բերել մեր հայրենիքի զարգացմանը։ Հավատացեք, որ առաջիկայում այս պահանջը կդառնա օրակարգային և մենք արդեն կխոսենք կոնկրետ գործողությունների մասին;                      

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ