29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հարձակվել են փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա

E6B2BD60-AAB6-4A88-A26E-6D7932DB46F8

Հերթական հարձակումն է տեղի ունեցել փաստաբանի ընտանիքի վրա` նրա փաստաբանական գործունեությամբ պայմանավորված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Հերթական հարձակումն է տեղի ունեցել փաստաբանի ընտանիքի վրա` նրա փաստաբանական գործունեությամբ պայմանավորված:

Փաստաբանների եւ նրանց ընտանիքների նկատմամբ հարձակումները, վիրավորանքները եւս այս իշխանության ձեռքբերումն են:

Կառավարության 2019 թվականի ծրագրի մեջ ասված էր, որ քայլեր կձեռնարկվեն փաստաբանության ինստիտուտի պաշտպանության համար: Դրանք ոչ միայն չեն ձեռնարկվել, այլեւ վերջերս մերժվեց նույնիսկ քննարկել փաստաբանի աշխատանքի խոչընդոտման քրեականացման մեր նախագիծը:

Դուք կհարցնեք` ինչու՞:

Որովհետեւ այս իշխանությանը ձեռնտու է քաղաքականացված իրավական գործընթացներում փաստաբանների նկատմամբ վիրավորանքը, սպառնալիքը, հարձակումը, նրանց նվաստացնելը` այդպիսով վնասելով արդար դատաքննությանը եւ վստահորդների իրավունքների որակյալ պաշտպանությանը:

Բայց հիշեք, ամեն ինչ ունի բումերանգի էֆեկտ: Այնպես, ինչպես ատելությունն է այսօր վերադառնում ձեզ, այնպես էլ մի օր ձեզանից շատերը կունենան իրավական օգնության կարիք»:

Նշենք, որ 168.am-ը գրել է, որ երեկ` ցերեկը 16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան: Փաստաբանը, կայքի տեղեկություններով, տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Հարձակվողները սպառնալիքներ են տեղացել փաստաբանի հասցեին ու հեռացել:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ