26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սա ծաղրանք է ժողովրդավարության և իրավունքի նկատմամբ․ Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անցած շաբաթ դատարանը որոշեց երկու ամսով կալանավորել նրան, քանի որ նա վիճաբանել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ, նրանից հետո, երբ այդ խմբակցությունը, առանց որևէ հանրային քննարկման, առանց ընդդիմության կարծիքը հաշվի առնելու, օգտվելով արտակարգ դրության պայմաններից, վավերացրել էր վիճահարույց Լանզարոտեի կոնվենցիան։

Արթուրը ոչ միայն կալանավորվել է, այլև նրան վերագրվել է Քրեական օրենսգրքի անհեթեթ հոդված՝ «Իշխանության ներկայացուցիչի նկատմամբ բռնություն գործադրել», թեև Արթուրը չի ընդունում բռնության փաստը, իսկ պատգամավորն էլ իշխանության ներկայացուցիչ չի, այլ ժողովրդի ներկայացուցիչ (316 հոդվածը նաև հստակ սահմանում է, որ այն վերաբերվում է իշխանության մարմինների կարգադրիչ լիազորությամբ աշխտակիցներին)։ Արթուրը ընդամենը կոշտ ոճով իր անհամաձայնությունն է հայտնել պատգամավորին, դա առավելագույնս կարելի է դիտարկել որպես վարչական իրավախախտում, սակայն դրա համար մարդը չպետք է հայտնվի կալանավայրում։

Այս իշխանությունը սիրում է պատեհ-անպատեհ իրեն նույնացնել ժողովրդի հետ, կոչել իրեն «ժողովրդի իշխանություն», իրեն հասցեագրված քննադատությունը ուղղորդել ժողովրդի վրա։ Արթուրը այդ ժողովրդի իրական ներկայացուցիչ է, խիստ համեստ կենսակերպով ապրող, իր հայացքներում անսահման սկզբունքային (նույնիսկ տեղ-տեղ ծայրահեղական), դրանց համար նվիրյալ պայքարող։ Այն ընթացքում, երբ ես ճանաչել եմ իրեն, Արթուրը անզիջում պայքարել է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ, և հետևողականորեն պաշտպանել է մեր ավանդական արժեհամակարգը նրա դեմ ուղղված (և հաճախ այս իշխանության հովհանավորությունը վայելող) տարբեր դիվերսիաներից։ Այսօր Արթուրը բանտում է միայն այդ պատճառով, և դա ծաղր է հենց մեր ավանդապաշտ ժողովրդի, մեր ավանդական արժեքների, ինչպես նաև ժողովրդավարության և իրավունքի նկատմամբ։

Ես կոչ եմ անում գործող իշխանությանը, և նրան ենթակա իրավապահներին՝ ազատ արձակել Արթուրին, և վերջ տալ մարդկանց իրենց հայացքների համար հետապնդմանը։ Եթե նույն Նիկոլայ Բաղդասարանը համոզված է իր հայացքների ճշմարտացիության մեջ, թող եթերում բանավիճի Արթուր Ալեքսանյանի հետ, և դրանում համոզի նրան և նաև ողջ հասարակությանը։ Այլապես, ոստիկանական ճնշումը վախկոտների վերջին հանգրվանն է, իսկ Արթուր Ալեքսանյանի հետևից նոր Արթուրներ կգան, և ի վերջո ոտնատակ կանեն ձեզ էլ, ձեր իշխանությունն էլ»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ