26 Մայիսի, Երեքշաբթի, 2020
KFC

«Իմ փչացածության մակարդակը հավասար է ձեր փչացածության մակարդակին». Մարգարիտ Եսայան

margarit 2

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մուննաթ, հաթաթա, պատասխանատվության իսպառ բացակայությունը: Եվ այս անձը ոչ պատերազմ ոչ խաղաղություն իրավիճակում գտնվող երկրի վարչապետն է…

Հավատո՞ւմ եք, հավատացեք, չէ, ձեր հերն էլ անիծած։ Ուզում եք, հավատացեք, ուզում եք՝ ոչ, շատ պետքս է…
Ով ինչին հավատում ա, թող հավատա, հալալա իրան: Երկու տարի հերքում ենք, սաղ կյանքներս հո չենք հերքելու,
Իմ փչացածության մակարդակը հավասար է ձեր փչացածության մակարդակին…հավատա՞նք, թե՝ չէ…
Ես ստեղ նստած եմ ընչի համար, դուք եք բերել-նստացրել…

Հալալա, Նիկոլ, բա քեզ պե՞տք ա մտնես պատասխանատվության տակ, տո ճիշտ էլ անում ես, խեղդվողների փրկությունը խեղդվողների ձեռքի գործն է, դու ինչ կապ ունես, դու հանգիստ լայվ արա, մուննաթ արի, պետական մտածողությունը եւ պետության վարչապետի պատասխանատվությունը ո՞ւմ շուննա…

Տո, ընչի հերքես, բա քեզ պետք ա, համարենք, որ էն երկու բազմատոննանոց ինքնաթիռները ասեղ էին, որ դեզի մեջ կորան…Ի՞նչ ադամանդ, ինչ բան, փայլուն քարի կտոր էին․․․Տո, լավ էլ անում ես, դուխով…

Ու եթե իշխանական մեծամասնության առողջ մասը, խորհրդարանական ընդդիմության առողջ մասը, արտախորհրդարանական ընդդիմության առողջ եւ մտածող մասը սա պիտի կուլ տան, հալալա իրենց․․․

Դուխով․․․
Հա, եւս մեկ կարեւոր արձանագրում, ժողովուրդ ջան, Նիկոլը ձեզ չի ներկայացնում․«Ես ձեզ չեմ ներկայացնում»,-ասաց անվախ հերոսը…

Սերդեչնի պրիվետ օտ Զիմզիմովա»։

KFC

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ