27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Էս չեն էլ լսում մեզ, ո՞ւր գնանք և ո՞ւմ բողոքենք, էս ի՞նչ անտեր երկիր ա… մենք հիմա չգիտենք՝ ո՞ւմ մերժենք. Նախարար Բադասյանը հեռացավ՝ չլսելով քաղաքացու բողոքը

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը մոտեցավ Կառավարության շենքից  դուրս եկող Արդարադատության նախարար Ռուստամ Բադասայանին և փորձեց նրան ներկայացնել իր խնդիրները, սակայն նախարարը հեռացավ՝ չլսելով նրան։

«Էս չեն էլ լսում մեզ, ո՞ւր գնանք և ո՞ւմ բողոքենք, էս ի՞նչ անտեր երկիր ա։ Ես ուզում էի նախարարին ասեի, որ ես ունեմ նոտար Նունե Սարգսյանի նկատմամբ նոտարական գործողությունները ոչ իրավաչափ կիրառելու վերաբերյալ  վճիռ, ըստ որի՝ Նունե Սարգսյանի նկատմամբ պետք է կարգապահական վարույթ հարուցվի, սակայն ոչ մի գործողություն չի կատարվում։ Օրինական ուժի մեջ մտած վճիռը չի կատարվում, և սա՞ է հեղափոխական Հայաստանը։ Ի՞նչ է կատարվում էս երկրում, էս կարգի անպատժելիություն… ի վերջո, ժողովրդի բողոքը եղավ անօրինական կարգերի և բարքերի դեմ, մենք հո Սերժ Սարգսյանին չէի՞նք ճանաչում, բայց այդ նույն մարդիկ, նույն ապօրինությունները կատարում են հիմա, ու մենք հիմա չգիտենք՝ ո՞ւմ մերժենք»,- ասաց  քաղաքացին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ