27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կխեղդի թուրքին. սահմանամերձ գյուղի բնակչուհին /վիդեո/

Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղում է բնակվում 67-ամյա Ալվարդ Մխիթարյանը: Գյուղում բոլորը գիտեն, որ հյուրասեր ու հայրենի երկրից կառչած կին է Ալվարդ տոտեն:

“Ամբողջ կյանքում աշխատել է: Սովետի ժամանակ ծխախոտի դաշտեր է մշակել ու հերոս կին է…երբեք չի թողնի իր օջախն ու գյուղը”,-նրա մասին պատմեց Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը:

Ալվարդ Մխիթարյանը գյուղապետի մոտ էր եկել խնդրանքով.”Նախագահ ջան ալերգիա ունեմ, օգնի….չգիտեմ ի՞նչ դեղ խմեմ…”:

Ամենամոտ բուժկետը Չորաթանից հեռու է մի քանի կիլոմետր: Գյուղը ասֆալտապատ չէ ու չկան հանրային տրանսպորտային միջոցներ:

“Կարիքի դեպքում տաքսին Բերդիցա գալիս…բա էտքան փող որեղի՞ց”,-գյուղի ցավն է պատմում Ալվարդ տոտեն:

Չնայած Ալվար Մխիթարյանի երեխաները ապրում են հայրենի գյուղից հեռու, բայց մայրը հպարտ է.”Տղես մեր նախագահի դասարանիցն էր, զինվորական տղա ունեմ, թոռներ….բա….”:

Երբ այցելեցինք նրան պահածո էր պատրաստում.”20 բանկա մոշի կամպոտ շինեցի, սպասեք մեկը խալադելնիկը գցեմ՝ խմեք”,-ասաց նա:

Մեր հարցին, թե ապրելով գյուղի ծայրում չի վախենում թշնամու դիվերսիոն գործողություններից ասաց.”Թող մի ձեռքս ընկնեն՝ խեխտել դիմ…հա…թող իրանք ինձնից վախենան”,-ասաց Մխիթարյանը:

Գյուղապետ՝ Վարուժան Բաղմանյանին էլ Ալվարդ տոտեն որդու պես է սիրում, չի պատկերացնում գյուղը առանց սրտացավ գյուղապետի:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ