20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ուժ գտեք մեջներդ, փոխեք ձեր կառավարության կազմի առնվազն 97 տոկոսին, առաջնահերթ՝ ձեր վարչապետին. Արսեն Բաբայան

«Այո, մենք այն ժամանակ ասել ենք, որ արտակարգ դրության ժամանակ հոսանքի և գազի անջատումներ չեն լինելու։ Բայց մենք ի՞նչ իմանայինք, որ այս վիճակը երկար է տևելու։ Այն ժամանակ մենք հույս ունեինք, որ մեկ ամսում ամեն ինչ կավարտվի»։

Այսօր այս միտքն ուղիղ եթերում ասել է Փաշինյանը, Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը։

«Հենց դրա համար եմ ասում, որ իշխող քաղաքական միավորը տարերային պետական կառավարում է իրականացնում։ Հենց դրա համար եմ ասում, որ ապաշնորհ կադրային քաղաքականություն եք վարում։

Որ նույնիսկ կանխատումներ անելուն ունակ չեք, այդ դեպքում ինչպե՞ս եք պետությունը կառավարելու համարձակություն ստանձնել։

 

Ասում է՝ ո՞վ կարող էր ասել, թե ինչքան կտևի արտակարգ դրությունը։ Շատ-շատերը կարող էին ասել ու ասել են։ Լավ, բա միջազգային փորձն ինչի՞ համար էր, որ պարբերաբար անպատեհ առիթներով հենց դրան եք հղումներ անում։ Բա չէիք տեսնո՞ւմ, թե ինչ է կատարվում Չինաստանում, Իրանում, Իտալիայում։

Ունենալով էականորեն բարենպաստ պայմաններ, քանի որ կորոնավիրուսը բավականին ուշ հասավ Հայաստան և ուսումնասիրության համար մեծ փորձ էր առկա, չկարողացա՞ք կանխատեսումներ անել։

Սա էլ հո պետական կառավարման համակա՞րգը չէ, որն իբր ձեզ դեմ է։ Չլինի՞ այս իրավիճակն էլ են նախկինները արել։

 

Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե ինչն եք դուք սխալ անում։ Հենց մտածեք ու հասկանանք բավականին բան կփոխվի։ Բայց, ցավոք, երկու տարին ցույց տվեց, որ չեք մտածելու և չեք տեսնելու, հետևաբար՝ որևէ լավ բան այլևս սպասելը ձեր կառավարությունից ընդամենը միամտություն կլինի։

Ուժ գտեք մեջներդ, խելքներդ գլուխներդ հավաքեք և, քանի դեռ շատ ուշ չէ, փոխեք ձեր կառավարության կազմի առնվազն 97 տոկոսին, առաջնահերթ՝ ձեր վարչապետին։
Ֆեյքերով պետություն չեք պահելու։ Ֆեյքերով նույնիսկ ձեր իշխանությունը չեք կարողանալու պահել։

Իրական հեղափոխությունն անհրաժեշտություն է, իսկ դա անելու հնարավորություն դեռևս ունեք նաև դուք՝ քաղաքական մեծամասնությունդ…»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ