27 Նոյեմբերի, Ուրբաթ, 2020
KFC

Սորոսական Արսեն Խառատյանը հայտարարում է, որ հայերը պատրաստ են ներել թուրքերին. Նարեկ Մալյան

EA8A5DFA-8EE9-4D28-8F8D-8A7757B833DB

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սորոսական Արսեն Խառատյանը բոլոր հայերի անունից հայտարարում է, որ հայերը պատրաստ են ներել թուրքերին ցեղասպանության համար:

Հիշեցնեմ, որ օլիգարխ Ջորջ Սորոսը հրահանգել էր օգնել Թուրքիային, ինչը ըստ էության օլիգարխից բազմաթիվ անգամ փողեր վերցրած Խառատյանը այս գրառումով անում է:

Սորոսի փողերը մութ տեղը լույս են տալիս…

Ափսոսում եմ, որ երկու դոլարի դիմաց իրենց ազգությունը ուրացող իմ պես ազգանունի վերջում «յան» վերջավորություն են կրում:

Կարծում եմ, իրենցը պիտի «յախք» լինի` Արսեն Խառատյախկ…

***

Արսեն Խառատյանի հայտարարությանը, որ իբր հայերը պատրաստ են թուրքերին ներելու հավանություն է տվել Սորոսի ծռերից Գարեգին Չուգասզյանի որդին: Հիշեցնեմ՝ նույն խմբավորումը այսօր փորձում էր բարձրանալ Ծիծեռնակաբերդ՝ իբր հարգանքի տուրք մատուցելու, բայց իրականում դա թատրոն էր` նրանք պատրաստ են թուրքին ներելու…

Էս էլ, որ իմանաք, թե ազգային լոզունգներով իրականում ովքեր են հանրությանը խաբում:

Հ.Գ. Մեծ հաշվով Սորոսի ծռերի թրքասիրությունը զարմանալի չի, չէ՞ որ նրանք թուրքին հավասար հայ են սպանել, թալանել բանկոմատ…

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ