27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իմ որոշումը՝ գալ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացված էր. Սերժ Սարգսյան

Իմ որոշումը գալ հանձնաժողովի նիստին ամբողջովին արդարացված էր, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ շուրջ հինգ ժամ տևած Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո։

«Նիստն ընթացել է նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Ուրախ եմ, որ կարողացել եմ լրացուցիչ տեղեկություններ հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների վերաբերյալ։ Ցավոք, ես հնարավորություն չունեմ ձեզնից յուրաքանչյուրի հարցին պատասխանելու, որովհտեև դրանք այնքան կարևոր իրադարձություններ էին, որ որտքի վրա անհար է հասնել այն նպատակին, ինչը ես եմ հետապնդում, իսկ իմ նպատակը շատ պարզ է՝ հասցնել մեր հանրությանը իրական հավաստի տեղեկություններ ռազմական գործողությունների մասին», – ասաց Սարգսյանը։ 

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ քննիչ հանձնաժողով էր հրավիրվել ՀՀ երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նիստը սկսվել էր ժամը 14:00-ին։

Կարճատև ընդմիջումներից մեկի ընթացքում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին ասել էր, որ նիստի ընթացքում չի հնչել հարց, որին Սերժ Սարգսյանը պատասխանած չլինի։ 

Երրորդ նախագահը մինչ նիստի մեկնարկը լրագրողների հետ կարճատև զրույցում նշել էր, որ եկել է խոսելու ժամանակը՝ ընդգծելով, որ ապրիլյան իրադարձություններին վերաբերող բոլոր հարցերին ինքը կպատասխանի արտակարգ իրավիճակից հետո նախատեսված ասուլիսի ընթացքում։  

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ