18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Չեմ կարծում, որ եթե ապրիլի 24-ին մեր էմոցիոնալ արդյունքի պատճառով հարյուրավոր մարդիկ մահանան, դրանով ցեղասպանության մեր նահատակների հոգիները ավելի հանգիստ կլինեն. Փաշինյան

ՀՀ-ում կորոնավիրուսի հետևանքով այսօր մահվան միջին տարիքը 74,6 է, և մենք պետք է հասկանանք, որ մեր գործողությունների պատճառով կարող են մահանալ ավագ տարիքի մերձավոր հարազատները և սրա բարոյական հետևանքների մասին է պետք մտածել, կառավարության այսօրվա նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր ռազմավարությունն այն է, որ մենք վիրուսին զուգահեռ պետք է ապրենք, բայց, որպեսզի աղետներ չբերենք մեր գլխին, անհրաժեշտ է, որ մեզանից յուրաքանչյուրրը առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվի իր վարքին: Առաջիկայում շատ կարևոր հիշատակի օրեր, տոներ ունենք, և եթե գտնվենք էմոցիոնալ, կարող ենք աղետներ բերել մեր գլխին: Առաջիկայում ապրիլի 24-ն է և ես չեմ կարծում, որ եթե այդ օրը մեր էմոցիոնալ արդյունքի պատճառով հարյուրավոր մարդիկ մահանան, դրանով ցեղասպանության մեր նահատակների հոգիները ավելի հանգիստ կլինեն», – ասաց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց՝ պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի պայմաններում:
«Հիմա մենք ամսի 20-ից պետք է հնարավորություն տանք տեքստիլ գործարաններին աշխատել, բայց եթե գործատուները և աշխատողները առանձնահատուկ պատասխանատվություն չցուցաբերեն, այս որոշումը աղետալի հետևանքների է բերելու», –  ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ այս պահին պարետատունը, առողջապահության նախարարությունը կարողացել են համաճարակը առնել հսկողության տակ:

«Այս փուլից սկսած` յուրաքանչյուր քաղաքացու աջակցությունն է պետք, որ իրավիճակը նեգատիվ առումով չփոխվի», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ