16 Ապրիլի, Ուրբաթ, 2021
KFC

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը

93841204_959283677824067_6045674885873664000_n-2

Կառավարության կողմից ներկայացված «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցն ընդունվեց 80 կողմ, 17 դեմ և 17 ձեռնպահ ձայներով։

Կառվարության ներկայացրած մեկ այլ՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը ընդունվեց 99 կողմ, 1 դեմ և 15 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

ԱԺ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 114 պատգամավոր, իսկ դեմ և ձեռնպահ քվեարկողներ չկային։

KFC

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ