02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Պարետատան հաղորդագրությունը մոլորության մեջ է գցել քաղաքացիներին․ Մարուքյան

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Պարետի անունից ՀՀ քաղաքացիներին ուղարկված կարճ հաղորդագրության համաձայն՝ այսօր մինչև կեսգիշեր քաղաքացիները կարող են փոխել իրենց մշտական բնակության կամ ինքնամեկուսացման վայրը։

Նշված հաղորդագրությունն ստանալուց հետո՝ քաղաքացիներից շատերը, առանց տեղաշարժման թերթիկի, երկրով մեկ սկսել են տեղաշարժվել, իսկ ոստիկանները նրանց երկրով մեկ բերման են ենթարկել բաժիններ ու կազմել վարչական արձանագրություններ, որոնք էլ վարչական պատասխանատվության` 100.000 – 250.000 դրամի չափով տուգանքի ենթարկելու հիմք են», գրել է Էդմոն Մարուքյանը։

Մինչդեռ, նախ, ըստ Էդմոն Մարուքյանի, ինչպես հայտնում են քաղաքացիները, նրանք այսօր չեն լրացրել տեղաշարժման թերթիկը, քանի որ ստացել են վերոնշյալ հաղորդագրությունը և կարծել, որ այսօր նրանք կարող են տեղաշարժվել առանց թերթիկի։

Երկրորդ, գրում է Մարուքյանը, համաճարակի պայմաններում այդ անձանց բաժիններ բերման ենթարակելն ինքնին հղի է վարակման վտանգով։

«Ըստ այդմ, այսօր կազմված բոլոր այդպիսի արձանագրությունները պետք է չեղարկվեն, քանի որ պարետատնից ուղարկված հաղորդագրությունը, որում որևէ հիշատակում չկա տեղաշարժի թերթիկի մասին, մոլորության մեջ է գցել բազմաթիվ քաղաքացիների, որոնք այն ստանալով՝ կարծել են, թե այսօր կարող են տեղափոխվել առանց թերթիկի»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ