04 Հուլիսի, Saturday, 2020
KFC

Լուռ եք, քանզի հանաձա՞յն եք այս իրավական բեսպրեդելի հետ, թե՞ լուռ եք քանի որ ունեք ներքին վախեր. Արա Վարդանյան

AC5AC8A0-DDB7-4799-88DF-5BC991035878

Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Դիմում եմ այն բոլոր կուսակցություններին և քաղաքական գործիչներին, որոնք դեռևս հստակ չեն արձագանքել Նախագահ Քոչարյանի հանդեպ իրականացվող աննախադեպ իրավական բեսպրեդելին։

Նախագահի կալանավորման հետ կապված լռելը այլև հակապետական կեցվածք է։

Երբ Նախագահ Քոչարյանին հրավիրեցին հարցաքննության և մեկ օրում կալանավորման որոշում ընդունեցին՝դուք լուռ էիք.
Երբ դատավորն, որը խիզախություն ունեցավ, ազատել Նախագահին կալանքից, ենթարկվեց ամենաբիրթ հետապնդումներին՝ դուք լուռ էիք.
Երբ արգելափակեցին դատարանների մուտքերը, պայմանավորված հենց Նախագահ Քոչարյանի դատական վճռով՝ դուք լուռ էիք.
Երբ ամբողջ դատական ընթացքը վերածվեց աբսուրդի թաթրոնի՝ դուք լուռ էիք.
Երբ Արցախի 2 Նախագահ ստիպված էին ներկայանալ Նախագահ Քոչարյանի դատական նիստին՝ դուք լուռ էիք.
Երբ Դատարնը չեղարկեց Արցախի Նախագահների միջնորդությունը՝ դուք լուռ էիք.
Երբ Դատավորը ակնհայտորեն ձգձգում է դատական նիստերը՝ դուք լուռ եք.
Եվ ի վերջո, երբ Նախագահի առողջությանը սպառնում է լուրջ վտանգ՝ դուք կրկին լուռ եք։

Լուռ եք, քանզի հանաձա՞յն եք այս իրավական բեսպրեդելի հետ, թե՞ լուռ եք քանի որ ունեք ներքին վախեր։ Ո՞րն է ի վերջո ձեր լռության պատճառը։ Սա այլևս իրավական պրոցես չէ, այլ լոկ անձնական վենդետա, քաղաքական հետապնդում և ի վերջո Հայաստանի Հանրապետության քաղաքացու սահմանադրական իրավունքների բիրտ խախտում։ Սա՞ է այն Հայաստանը որին ձգտում եք. Սա՞ է այն Հայաստանը որում ուզում եք մեծանան ձեր երեխաները.
Իրականում ձեր այսօրվա լռությունը հակապետական քայլ է, որը հիմք է դնում իրավական համակարգի ամբողջական փլուզման համար։
Ժամանակն է կողմնորոշվել՝ դուք երկիր եք կառուցում, թե՞ այն հիմնովին փլուզում։ Որոշումը ձերն է…

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ