31 Մայիսի, Կիրակի, 2020
KFC

«Եթե աշխարհը փոխվելու է, ապա ինչպիսի՞ն է լինելու այդ նոր աշխարհի մարդը». Արմեն Աշոտյան

CA37E33D-AC07-4010-B942-968B06F012BB

ՀՀԿ փոխմախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Համաճարակի մեկնարկի հենց սկզբից «գլոբալ մտածողները», հետո՝ ավելի փոքր տրամաչափի մտավորականները, հետո՝ գրեթե բոլորը գրում են այն մասին, որ աշխարհն համավարակից հետո այլեւս երբեք նույնը չի լինի։

Կանխատեսումների, տեսակետների, հոդվածների եւ վերլուծությունների պակաս, թե ինչպիսին է լինելու նոր աշխարհի քաղաքական, տնտեսական, քաղաքակրթական եւ սոցիալական նկարագիրը, չկա։

 Մենք էլ կենցաղային մշակույթի մակարդակով, միացնելով ինքնապաշտպանական բնազդները առկա ինֆեկցիոն վտանգի, խորացող սոցիալ-ֆինանսական խնդիրների եւ «նոր աշխարհի» անորոշ դիմագծերի ահերից, կարանտինը արտաքուստ վեր ենք ածում ուտել-խմելու, կատակ-մասխարայի սոցցանցային կառնավալի։

Մեզ, միամիտներիս, կարծես թվում է, թե այսօրվա ռիսկերը, վաղվա հոգսերը եւ նոր ապագայի վախեցնող հեղհեղուկությունը վերապրելու մեր ուժը նախկին կյանքի ենթագիտակցական ստերեոտիպների եւ դրվագային երջանկության ռեպլիկացիաների մեջ է։

Այնինչ կարեւոր հարցը մնում է դեռ անպատասխան.

Եթե գալիք աշխարհի փոփոխությունն անխուսափելի է, ապա ինչպե՞ս մենք կարող ենք մնալ նույնը։

Արդյո՞ք այս պարտադրված մեկուսացումը ներքին կատարսիսի վերջին շանսն է։

Արդյո՞ք տարիներ շարունակ մեզ որպես նորաձեւ հրամցված սպառողական արհեստականությունների տակ մեր իրական, պարզ ու բարոյական մարդկային ինքնության բյուրեղները «դրսի կամար ապրելու» փոշուց ազատելու ժամանակը չէ։

Մի խոսքով.

Եթե աշխարհը փոխվելու է, ապա ինչպիսի՞ն է լինելու այդ նոր աշխարհի մարդը»:

KFC

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ