18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Տաթևիկ Ռևազյանը հենց մի քիչ երկրում նեղ վիճակ է լինում՝ գեղեցիկ ցատկով Դանիա է գնում. Նարեկ Մալյան

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը թքած ունի իր հայրենիքի վրա, հենց մի քիչ երկրում նեղ վիճակ է լինում՝ գեղեցիկ ցատկով Դանիա է գնում: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:

«Հիշեցնեմ ձեզ՝ ում փոխարինեցին Տաթիկ Ռևազյանով: Տաթևիկ Ռևազյանից առաջ  Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը Սերգեյ Ավետիսյանն էր, ով միակն էր, որ ուներ Քաղաքացիական ավիացիայի կառավարման մագիստրոսի դիպլոմավորված կոչում, այն էլ Միացյալ Նահանգների Սթենֆորդի համալսարանում»,- ներկայացրեց նա:

Նարեկ Մալյանի խոսքով՝ հեղափոխականները եկան և այն մարդուն, ով իսկապես արժանի էր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնին՝ թալանչի համարելով հեռացրին պաշտոնից: «Բերեցին, տեղը դրեցին տոմսավաճառ անհայրենիքին, որը թքած ունի հայրենիքի վրա: Տաթևիկ Ռևազյանը այքանով կապ ունի Քաղավիացիայի հետ, որ Դանիայում ապրել է օդանավակայանի կողքին, տեսել է, թե ինչպես է ինքնաթիռը բարձրանում, իջնում ու մի քանի անգամ տոմս է վաճառել»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ