20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուկաշենկոն Փաշինյանի հետ քննարկել է ներմուծվող գազի գնի հարցը, ԵԱՏՄ առաջնորդների հանդիպման հնարավորությունն ու վիրուսային իրավիճակը

Այսօր` մարտի 31-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև: Այս մասին տեղեկացնում է belta.by կայքը` հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը: 

Ալեքսանդր Լուկաշենկոն և Նիկոլ Փաշինյանը քննարկել են ներկայիս դժվարին պայմաններում տնտեսության գործունեությունը` նշելով առկա լուրջ խնդիրներն ու դժվարությունները:

Կողմերը կարծիքներ են փոխանակել ածխաջրածինների գների վերաբերյալ, որոնք և՛ Բելառուսը, և՛ Հայաստանը ներկրում են Ռուսաստանից: Ալեքսանդր Լուկաշենկոն ու Նիկոլ Փաշինյանն ընդգծել են բնական գազի գնի բարձր մակարդակը` նշելով, որ այն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ընդհանուր ստեղծված իրավիճակին:

Խոսակցության առանձին թեմա է եղել առողջապահության համակարգերի գործունեության և սեզոնային սուր վարակներին հակազդելու հարցը:

Կապված ստեղծված իրավիճակի հետ՝ Բելառուսի նախագահն ու Հայաստանի վարչապետը քննարկել են ԵԱՏՄ առաջնորդների հանդիպման հնարավորությունը` քննարկելու համար ստեղծված տնտեսական մարտահրավերները: Նման հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել Ալեքսանդր Լուկաշենկոն` որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկրի ղեկավար: Կողմերի համաձայնության գալու դեպքում Բելառուսը կառաջարկի հանդիպումը կազմակերպել նեղ շրջանակում՝ ապահովելով պատվիրակությունների յուրաքանչյուր անդամի առողջությունը: Նման հանդիպմանն այլընտրանք, ըստ բելառուսական կողմի, կարող է հանդիսանալ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ տեսակոնֆերանսը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ