19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տոտալ վերահսկում, թե՞ համավարակի դեմ պայքար. Լիլիթ Գալստյան

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր կառավարությունը ԱԺ ներկայացրեց «ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈւԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈւՄ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւՄԱՍԻՆ օրենքի նախագիծ:

Այսպիսով, առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենքում և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պանդեմիայի պայմաններում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներ իրականացնել:

Իրականում պետության կողմից ստեղծվում, հիմնադրվում են ՏՎՅԱԼՆԵՐ ՄՇԱԿՈՂՆԵՐ, որոնք հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորներից՝ օրենքի ուժով, ստանալու են մեզանից յուրաքանչյուրի, այդ թվում փոխշաղկապվածների վերաբերյալ տվյալներ՝ տեղորոշում, ժամանակ, զանգի սկիզբ, ավարտ, բովանդակություն, մի խոսքով՝ ամեն բան…

Նույն կերպ ՄՇԱԿՈՂՆԵՐԸ մեր և մեր շրջապատի մասին, օրենքի ուժով ամբողջական տվյալներ են ստանալու առողջապահական կազմակերպություններից՝ ներառյալ բուժվող եւ հիվանդի հետ շփում ունեցած (կոնտակտավոր) անձանց վերաբերյալ, այդ թվում. բժշկական գաղտնիք պարունակող տվյալներ:

Տրամադրված և մշակվող տվյալները կարող են փոխանցվել նաև կառավարության որոշմամբ ստեղծված մարմիններին, որոնք անանձնական տվյալները պարտավոր են պահպանել նաև արտակարգ դրության ավարտից հետո:

Սա ի՞նչ է, եթե ոչ տոտալ վերահսկում…

Ովքե՞ր են հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների օպերատորները: Մենք ունե՞նք ազգային օպերատոր…

Ի՞նչ երաշխիքներ, որ մեր անձնական, մասնավոր և ընտանեկան կյանքի տյյալները բազում մշակողների, մի շարք օպերատորների, անհասկանալի ժանանակավոր մարմինների ու հնարավոր այլ կառույցների ձեռքերում պատշաճ կպահպանվեն: Կամ ի՞նչ կարիք կա պահպանման…

Ըստ էության ողջ հանրույթը ենթակա է տոտալ վերահսկման, արդյոք սա խոցելի չէ՞ նաև ազգային անվտանգության համատեքստում: Ի՞նչ երաշխիքներ, որ դրանք հետո մեր դեմ չեն օգտագործվի:

Ինչո՞ւ բարդացնել, լրացուցիչ տագնապի էլեմենտներով հարստացնել առանց այն էլ դիվային այս ժամանակները:
Այսքան ռեսուրս այստեղ կենտրոնացնելու, մարդկանց զբաղեցնելու փոխարեն, մի՞թե գործունեության ավելի կարևոր դաշտ չկա…

Առաջին ընթերցմամբ խորհրդարանական ընդդիմությունը դեմ քվեարկեց, հուսանք, որ մյուսներն էլ կունենան awaikening-ի/արթնացումի/ պահը:

Հ.Գ. Ժամանակներն անցնում են, հետքերն ու բնավորությունը մնում…

30.03. համավարակի տարին»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ