03 Հունիսի, Չորեքշաբթի, 2020
KFC

Ովքե՞ր են Արցախում գունավոր հեղափոխություն նախապատրաստում. Yerevan.today

A72E3984-24B0-4F4F-B021-504730D9E121

Yerevan.today –ը  գրում է.

«Արցախի ներսում այս օրերին լարված տրամադրություներ են: Ստեփանակերտցիների խոսքով՝  նախկինում երբեք ընտրություններից առաջ այսքան նեգատիվ սպասումներ չէին ձևավորվել:  Պատճառը միայն այն չէ, որ գործող իշխանությունը էստաֆետը հանձնում է հաջորդին ու, թերևս, խիստ անորոշ է լինելու նորի լիգիտիմության աստիճանը․ ո՞վ է գալու ու ինչպիսի՞ ղեկավար կդառնա արցախցու համար, որոշ իմաստով՝ չգիտեն:

Բանն այն է, որ Ստեփանակերտում զգալի թվով օտար մարդիկ են հայտնվել, անհասկանալի աշխուժացում է նկատվում, թվով՝ 130-150 անձինք լուրջ հետաքրքրասիրությամբ իբր դիտարկումներ են անում, ակտիվ տեղաշարժեր են անում մայրաքաղաքում ու Արցախի որոշ մեծ համայնքներում, ծածուկ հասցեներում  փակ հանդիպումներ են անցկացվում, ձեռք են բերվում ինչ-ինչ պայմանավորվածություններ:

Արտասոովոր վարքագծով հյուրերին, համենայն դեպս, չեն ճանաչում տեղացիները, բայց   զգոնությամբ հետևում են կասկածելի խմբավորման տեղաշարժին ու հանդիպումների համար  ընտրված հերոսներին:

Միանշանակ է, որ այս մարդկանց ոչ սովորական ակտիվությունն ընտրական գործընթացներով է պայմանավորված։ Ի դեպ, միակ հայտնի դեմքը, որը նաև առանցքային դերակատարն է այդ խմբերի մեջ, հայտնի սորոսական, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյան է:

Մեր թղթակցի հետ զրույցում բնակիչներն իրենց տեսածից ու լսածից որոշակի դատողություններ են անում:

Նախ ֆիքսել են, թե ինչպես են, իրենց խոսքով, «մութ ուժերի» ներկայացուցիչները ծածուկ վարում  հանդիպումներ՝ տեղացիների հետ: Հաջորդ՝ ամենաէականը, որ նկատել են, խմբավորման կողմից ընտրվում են հատկապես անգործ, անպատասխանատու խավից ակտիվ ջահելներ, որոնք բռնկուն են և կոնկրետ իրավիճակում պատրաստակամ են սադրել, միջադեպեր հրահրել:

Իսկ այս որակի մարդիկ խիստ հարմար են հրահրումների ու բողոքի ցույցերի ժամանակ․ կնշանակի՝ ընտրվել են ֆասադի պերսոնաներ, որպեսզի հնարավոր ընդվզումների, բողոքի ցույցերի ժամանակ առաջին ճակատում բողոքավոր արցախցիների ագրեսիվ ֆոնն ապահովեն: Չէ՞ որ միտինգներն էլ պետք է լեգիտիմացվեն հասարակական դժգոհությամբ, իսկ Երևանից ժամանած հյուրերը վաղուց հմտացած են այս տեխնոլոգիաների մեջ:

Իսկ ովքե՞ր են նրանք իրականում, ո՞վ է ուզում մոլորեցնել արցախցի երիտասարդությանը, ո՞ւմ քաղաքական նպատակների համար են նրանք ընտրություններից հետո դուրս բերվելու, որ փողոց փակեն:

Չկենտրոնանանլու համար միայն արցախցի բնակիչների վարկածների վրա, փորձեցինք մեր աղբյուրներից ճշտող տեղեկություն ստանալ:

Պարզվում է՝ օպերատիվ տվյալներ կան, որ ընտրությունների արդյունքով պայմանավորված՝ խժդժություններ են պլանավորվում Ստեփանակերտում: Թիրախում Բակո Սահակյանի իշխանության հետ անցյալով կապված թեկնածուներն են, սակայն՝ ոչ Մասիս Մայիլյանը:

Ավելին, ներքին պրոցեսները տարվում են այս թեկնածուի կոմֆորտն ապահովելու համար: Մի կողմ թողնենք, թե ում է ձեռնտու Մասիս Մայիլյանի՝ իշխանական գահին հասնելը: Արցախում փաստացի արհեստականորեն հասունացվում են վտանգավոր պրոցեսներ: Եվ ստեփանակերտցիների ֆիքսած X խմբավորման սպասարկած թեկնածուն հենց Մասիս Մայլիյանն է, և, որ ըստ այդ ամենի կուլիսներում կանգնած են, օրինակ, Արսեն Խարատյանը, հետևաբար բոլոր տիպի գործողությունների թիկունքում կանգնած է Հայաստանի մերձիշխանական Սորոսի թևը: Այս ամենի մեջ ուշագրավը գունավոր հեղափոխության մասին ստացվող տյալներն են:

Ըստ սցենարային պլանի՝ թիրախում Արայիկ Հարությունյան է, եթե հաղթի ընտրություններին առաջին փուլում:

Այդ դեպքում մեծ ընդվզումների ալիք պիտի բարձրացվի Արցախում, Ստեփանակերտում պիտի կազմակերպվեն պերմանենտ բողոքի ցույցեր, անհնազանդության դրսևորումներ, սադրիչ  գործողություններ ու գործի կդրվեն, ըստ տեխնոլոգիաների, ամեն բան, ընդհուպ՝ կոմպրոպատներ ընտրված թեկնածուի «մութ» անցյալից:

Այս ուժը պլանավորում է հասնել նրան, որ ընտրվելուց հետո անհնար դարձնի ընտրված նախագահի ինաուգուրացիան, հետևաբար՝ կապալեգիտիմացնի ընտրությունը՝ դարձնելով Արցախը խոցելի թե՛ ժողովրդավարական, թե՛ անվտանգության իմաստով: Մանավանդ որ, կորոնավիրուսով պայմանավորված, բոլոր միջազգային դիտորդների մասնակցությունը չեղարկվել է Արցախի ընտրություններին։ Կնշանակի՝ արդյուքնների լեգիտիմ ճանաչել չճանաչելը «բարեհաջող» մնում է սորոսական Դանիել Իոաննիսյանի վրա»։

KFC

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ