26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սիրելի՛ էջմիածնեցի, Նարեկացու աղոթքները քեզ ապավեն…

Լրագրող Գևորգ Չիչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ էջմիածնեցի, Նարեկացու աղոթքները քեզ ապավեն…

Ընկերներով որոշեցինք էջմիածնեցի մեր հայրենակցուհուն Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» («Նարեկ») զորավոր աղոթագիրքն ուղարկել` այս օրերին կարդալու, Աստծով զորանալու, ապաքինվելու և հոգու խաղաղություն գտնելու համար:

«Նարեկն» արդեն հասցետիրոջ մոտ է…

Հետաքրքիր զուգադիպությամբ և Աստծո նախախնամությամբ, նա մեզ ասաց, որ երեկվանից անընդհատ մտածել է «Նարեկ» կարդալու մասին, ապա սկսել է համացանցով ունկնդրել Նարեկացու աղոթքները:

Պատահական ոչինչ չի լինում…

Սիրելի՛ էջմիածնեցի, թո՛ղ Գրիգոր Նարեկացու աղոթքները առողջությանդ վերականգնման բանալին դառնան:

Հավատում ենք, որ այսուհետ քեզ տեսնելու ենք լիովին ապաքինված և ժպտուն աչքերով:

Շուտափույթ առողջություն ենք մաղթում բոլոր հիվանդներին»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ