27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իբր քիչ էր մեզ Քայլոն՝ գերլկստված սուտ Չալոն, հլա դրա սըֆաթին, բռնես, ծեփես ասֆալտին…

Համարյա «էքսպրոմտ» 🙂

***
Դունչը հենած հատակին,
Մտքերի մեջ էր Մոլլին…

Թախծոտ նայեց Բոնբորը՝
Էլիտար չէր ոսկորը…
Բայց ասեմ, որ էսպես շուն
Չէր տա ախպերն՝ ախպորը:

Միջավայրը հոտոտեց,
Թբիլիսոն կարոտեց,
Չեմուչումով գռմռաց,
Մի քիչ իր շուրջը ֆռաց…

Արջուկն, Ամպիկն ու Մոլլին
Խանդով նային Նիկոլին,
Միթոմ՝ ո՞ւմ էս բերել, որ…
Գելխեղդ, անունն էլ՝ Բոնբոր:

Իբր քիչ էր մեզ Քայլոն՝
Գերլկստված սուտ Չալոն,
Հլա դրա սըֆաթին,
Բռնես, ծեփես ասֆալտին…

Էն օրն եկավ, թե՝ մայլում
Քարոզում եմ ես այլո,
Ամբողջ օրը՝ հա՛ֆ հա, հա՛ֆ,
Իբր, գնա, ասա՝ հա՛…

Այ, ուրիշ է Ամպիկը,
Երես առած կապիկը,
Բա խորամանկ Արջուկը,
Միս թռցնող էդ մուկը…

…Է՜հ, թարս աճեց խիյարը,
Խի՞ ուշացրին խավիարը…
Խորհեց Մոլլին,
Դունչը՝ պոլին…

Արմեն Հակոբյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ