04 Օգոստոսի, Երեքշաբթի, 2020
KFC

Հայաստանի և Վրաստանի ներդրումային գրավչությունը կբարձրանա, եթե երկու երկրները դիտարկվեն որպես միասնական ժողովրդավարական տարածք. ՀՀ վարչապետ

20767656

Հայաստանի և Վրաստանի ներդրումային գրավչությունը կբարձրանա, եթե երկու երկրները դիտարկվեն որպես միասնական ժողովրդավարական տարածք։ Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր երկրները հսկայական չօգտագործված ներուժ ունեն, և մեր օրակարգի նպատակն այն բացահայտելը և օգտագործելն է», – ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով` Երևանն ու Թբիլիսին բազմաթիվ հնարավորություններ ունեն տնտեսական համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար։ Այդ հարցում հատուկ դեր է խաղում ժողովրդավարացումը։ ՀՀ վարչապետի պատկերացմամբ` եթե Վրաստանն ու Հայաստանը դիտարկվեն որպես միասնական ժողովրդավարական գոտի, դա կբարձրացնի երկու երկրների ներդրումային գրավչությունը։

Փաշինյանը համոզված է, որ ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցությունն ու ազատ առևտրի գոտու մասին Վրաստանի և ԵՄ–ի միջև ստորագրած համաձայնագիրը լուրջ հնարավորություններ են ստեղծում երկու երկրների համար։

«Մենք հարգանքով ենք վերաբերվում Վրաստանի` եվրատլանտյան ինտեգրման ձգտումին։ Այնպես է ստացվել, որ մեր երկրները տարբեր պատկերացումներ ունեն անվտանգության համակարգի մասին»,–ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, սակայն, որ դա չի խանգարում Հայաստանին Վրաստանի համար անվտանգության սպառնալիք չհանդիսանալ և հակառակը։ Նա ողջունում է խաղաղ ճանապարհով հակամարտությունների լուծման վերաբերյալ Վրաստանի տեսլականը։ Սակայն տարածաշրջանում առկա հակամարտությունները միմյանց նման չեն, նշել է Փաշինյանը։

«Հակամարտությունները տարբերվում են իրենց բովանդակությամբ, պատմությամբ, ծագման պատճառներով և խորությամբ։ Եթե դրանք հնարավոր լիներ լուծել մեկ ընդհանուր բանաձևի օգնությամբ, դրանք վաղուց լուծված կլինեին»,–ասել է Փաշինյանը։

Նա պարզաբանել է, որ յուրաքանչյուր հակամարտություն Երևանը դիտարկում է իր առանձնահատկությունների լույս ներքո։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում է երկօրյա աշխատանքային այցով։

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ