19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ պատասխանեց Սերգո Կարապետյանը Սերժ Սարգսյանի դեմ շինծու ցուցմունք տալու մասին հարցին /տեսանյութ/

Քիչ առաջ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ժամանեց նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը: 

Հիշեցնենք, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը։

Գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։

Նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը ցուցմունք էր տվել, որ Սերժ Սարգսյանի ցուցումով է գյուղերին դիզվառելիք տրամադրելու տենդերը տվել «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին, չնայած ավելի ցածր գին առաջարկող է եղել։ Ըստ մամուլի հրապարակումների՝ 10 տարի նախագահ, 30 տարի այլ բարձր պաշտոններ զբաղեցրած Սերժ Սարգսյանին նման մեղադրանք առաջադրելը, առնվազն, զավեշտական է։

Բայց այս քրեական գործում ուշագրավն այն է, որ տենդերի անմիջական պատասխանատուն եւ իրականացնողը՝ գյուղատնտեսության նախարարությունը՝ հանձինս նախարար Սերգո Կարապետյանի, իր վրայից մեղքը գցելու համար ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ, ասելով, որ տենդերի որոշումը կայացվել է ՀՀ նախագահի հրահանգով։

Հիշեցնենք, Սերգո Կարապետյանը նախարար է աշխատել 2010-ից 2016 թվականներին ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ